Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում միանալ ԲՐԻԿՍ-ին․ անդրադարձ

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Այս տարեսկզբին Թուրքիան ռազմավարական քայլ է կատարել՝ միանալու ԲՐԻԿՍ տնտեսական դաշինքին։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են հարցին տեղյակ թուրք երեք պաշտոնյաները, գրում է թուրք իշխանամերձ լրագրող Ռագըփ Սոյլուն։

ԲՐԻԿՍ-ը, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, որոշ մեկնաբանների կարծիքով, առաջիկա տասնամյակների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կգերիշխի համաշխարհային տնտեսության մեջ։ Այն հաճախ դիտարկվում է որպես G7-ի այլընտրանք, որը գլխավորում են հիմնականում արևմտյան երկրները։ Եթե Թուրքիայի հայտը հաջող լինի, այն կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը կմիանա դաշինքին:

Կրեմլն ավելի վաղ նշել էր, որ Նիժնի Նովգորոդում Ռուսաստանի նախագահությամբ նախանշված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի քննարկման թեման Թուրքիայի շահերը կլինեն։ Այնուամենայնիվ, զգուշացվել է, որ կազմակերպությունը դժվար թե ընդունի անդամակցության բոլոր դիմումները:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՌԴ-ում մասնակցում է գագաթնաժողովին, իսկ մինչ այդ, Չինաստան կատարած այցի ընթացքում նա խոսել էր կառույցին միանալու ցանկության մասին։

«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ: Տեսնենք, թե ինչպես դա կընթանա այս տարի»,- ասել էր Ֆիդանը Չինաստանում անցկացված միջոցառման ժամանակ։

Անցյալ օգոստոսին կազմակերպությունը հայտարարել էր իր անդամակցությունը կրկնապատկելու պլանների մասին՝ հրավերներ ուղարկելով նաև Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Իրանին և Արաբական Միացյալ Էմիրություններին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում ցանկություն հայտնել է միանալու ԲՐԻԿՍ-ին, սակայն պաշտոնական քննարկումներ մինչ այժմ չեն եղել։

Ըստ լրատվամիջոցի հետ զրուցած թուրք պաշտոնյայի՝ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման որոշումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարությունը սկսել է գնահատել անդամակցության հնարավոր օգուտներն ու ծախսերը։ Թուրքիայի հետաքրքրությունը տնտեսական հարթակի նկատմամբ, որը գլխավորում են Չինաստանը և Ռուսաստանը, եվրոպական մայրաքաղաքներում աղմուկ է բարձրացրել:

Երկրորդ թուրք պաշտոնյան MEE-ին ասել է, որ Թուրքիային գրավում է կազմակերպությունը, քանի որ այն չի պահանջում քաղաքական կամ տնտեսական պարտավորություններ կամ համաձայնագրեր:

«Մենք ԲՐԻԿՍ-ը չենք տեսնում որպես այլընտրանք ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին։ Այնուամենայնիվ, Եվրամիությանն անդամակցելու փակուղային գործընթացը մեզ խրախուսում է ուսումնասիրել այլ տնտեսական հարթակներ»,- նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ Թուրքիայի «թղթի վրայի դաշնակիցները» հաճախ անտեսում են Անկարայի անվտանգության մտահոգությունները և մերժում նրա առաջադեմ սպառազինությունը:

«Մենք կցանկանայինք լինել յուրաքանչյուր բազմակողմ հարթակի մաս, նույնիսկ եթե մեզ համար շահույթի չնչին հնարավորություն կա»,- ասել է պաշտոնյան։

Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի ակադեմիկոս Հայաթի Ունլուն էլ լրատվամիջոցին ասել է, որ Անկարայի հետաքրքրությունը ԲՐԻԿՍ-ի նկատմամբ չպետք է դիտարկվի որպես Արևմուտքից հեռու գտնվող ամբողջական առանցք:

«Թուրքիան ցանկանում է զարգացնել հարաբերությունների ցանց, որը լրացնում է Արևմուտքի հետ իր կապերը՝ տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ ավանդական գլոբալ ինստիտուտները, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, ավելի ու ավելի են համարվում հնացած, ինչը հանգեցնում է այլընտրանքային հարթակների առաջացման, ինչպիսին է Quad-ը (անվտանգության երկխոսություն, որը ներառում է Ավստրալիան, Հնդկաստանը, Ճապոնիան և ԱՄՆ-ը) կամ ընդլայնվող ԲՐԻԿՍ-ը։

ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի Ռուսաստանի հարցերով փորձագետ Լեոն Ռոզմարինն էլ նշել է. «Այսպես ասած, ավելի լավ է ուտել երկու հարսանիքի ժամանակ: Համագործակցություն կառուցելով ինչպես Արևմուտքի, այնպես էլ մնացած հիմնական պետությունների և կառույցների հետ, Թուրքիան նպատակ ունի զբաղեցնել յուրահատուկ դեր, որին ոչ բոլոր երկրները կարող են հասնել»:

Նա MEE-ին ասել է, որ Թուրքիայի կողմից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկությունը համընկնում է Ռուսաստանի հետ առևտրային կապերը պահպանելու նրա քաղաքականության հետ, նույնիսկ 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո:

«Եթե Թուրքիան միանա, դա հակաարևմտյան քայլ չէ, քանի որ Հնդկաստանը և Բրազիլիան հենց սկզբից եղել են այս կազմակերպությունում»,- նշել է փորձագետը:

Մինչդեռ, առաջին թուրք պաշտոնյան կասկածներ է հայտնել ԲՐԻԿՍ-ի կենսունակության վերաբերյալ՝ հաշվի առնելով դաշինքի վերջին ուշադրությունն ապադոլարայնացման վրա և տարածաշրջանի երկրների հետ Անկարայի պայմանավորվածությունները տեղական արժույթներով կարգավորման մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ:

«ԲՐԻԿՍ-ի երկրների հետ մենք զգալի առևտուր չունենք, բացառությամբ՝ Չինաստանի»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ Թուրքիան դեռևս ԵՄ-ի հետ անում է իր տարեկան առևտրի կեսից ավելին։

Թուրք պաշտոնյան նաև կասկածի տակ է դրել կազմակերպության քաղաքական ազդեցությունը՝ ենթադրություն հայտնելով, որ դաշինքի ազդեցությունը մնում է սահմանափակ:

«ԲՐԻԿՍ-ը կարող է ավելի իմաստալից լինել ապագայում, եթե այն քաղաքականապես ավելի կարևոր դառնա և ռեզոնանս ստանա միջազգային հասարակական կարծիքի հետ»,- նշել է նա։

Ունլուն իր հերթին նշել է, որ Թուրքիայի նման միջին տերությունների մասնակցությունը կարող է մեծացնել կառույցի նշանակությունը, քանի որ այս երկրները ձգտում են բազմաբևեռ աշխարհակարգի, որտեղ գերտերությունները չեն գերակայում:

Էմմա Չոբանյան