Մոսկվան չի մարսում Բուչա այցը. Կրեմլում մտահոգված են և բողոքի նոտա են հղել Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Մոսկվան սուր քննադատության հերթական չափաբաժինն է ուղղում Երևանին․ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Հիշեցնենք՝ հայ պաշտոնյաների այցը տեղի է ունեցել հունիսի 2-ին, նրանք հանդիպել են Բուչայի քաղաքապետ հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են Բուչայի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ասել է Նոր Նորքի վարչական ղեկավարը։

Տիգրան Տեր-Մարգարյանը նաև Երևանի քաղաքապետի անունից Կիևի քաղաքապետին հրավիրել է Հայաստան։

Այս այցը ռուսական կողմը համարում է ոչ բարեկամական։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դժգոհում է, որ վարչական շրջանի ղեկավարը, ըստ նրա, «արևմտամետ դիրքորոշում ունեցող Արամ Սարգսյանի կուսակիցն է»։ Ռուս պաշտոնյան ցավալի է համարում, որ ՀՀ իշխանությունները համերաշխ են այս հայտարարության հետ։

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ-ն կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց թեման մեկնաբանել»,- նշել է Զախարովան։

Մոսկվայի դժգոհությունների ֆոնին ՔՊ-ի հետ կոալիցա կազմած «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Մոսկվայի այս բողոքի նոտան համարում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ բողոքի այս նոտան ծանր հետևանք է ունենալու Հայաստանի համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն է նվիրաբերել Բուչային՝ դեղամիջոցների տեսքով, որը նախատեսված է քաղաքի բժշկական հաստատությունների համար։ «Ուկրաինայի ԶՈՒ-ի կարիքների համար» ենթադրյալ օգնության մասին հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա: Այնուհանդերձ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսական կողմը քննադատում Հայաստանին՝ իր թշնամուն մարդասիրական օգնություն տրամադրելու համար, երբ տարիներ շարունակ Ռուսաստանը բացահայտ զինում էր Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանին։

2011-2020 թվականներին Ադրբեջանի սպառազինության ծավալի 67%-ը եղել է Ռուսաստանի և Բելառուսի մատակարարած զենքերը՝ ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի։ Իսկ Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիան, որը հանգեցրեց 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանության և Արցախի էթնիկ զտման, անվանել է «հակաահաբեկչական գործողություն»։ Մոսկվան քաղաքական գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացնելուն, չի արձագանքել երկկողմ և ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունների շրջանակում ՀՀ-ին օգնություն տրամադրելու դիմումներին։

Մինչդեռ, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ադրբեջանին զինելու մասին հարցը լսելով՝ հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Ուշագրավ է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը լուռ է, երբ Բաքուն է Կիևին աջակցություն ցուցաբերում։ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրած Ռուսաստանից, օրինակ, որևէ կերպ չեն քննադատել միայն 2023 թվականին Ադրբեջանից Ուկրաինա 7,6 մլն դոլարի օգնություն ուղարկելու որոշումը։

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ-ն պաշտոնական մակարդակով ՌԴ-ի դժգոհությանը՝ դեռևս պարզ չէ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանում Մոսկվայի բողոքի նոտան։ Factor TV-ն փորձեց պարզաբանումներ ստանալ գերատեսչության մամուլի խոսնակից, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան