Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերությունն օգտվել է ՏՏ-ի պետական աջակցությունից․ ինչ է հայտարարագրել պաշտոնյան

Լուրեր

21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:25
Արման Ավագյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 19:14
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
21.11.2024 | 19:00
Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանը անուններ տա․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 18:52
Հրայր Ալիխանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 18:44
Սամվել Գրիգորյանը ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անցած տարի 22 մլն դրամ աշխատավարձ է ստացել վարչապետի աշխատակազմից․ դա 2 մլն դրամով պակաս է իր պաշտոնակցի՝ Մհեր Գրիգորյանի աշխատավարձային եկամտից։   

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Խաչատրյանն ունի Շենգավիթում այգետնակ, Դիլիջանում՝ հողամաս, Ջրվեժում՝ առանձնատուն, ավտոտնակ և հողամաս, Երևանի Կենտրոնում՝ բնակարան։ Նա վարում է MAZDA մակնիշի ավտոմեքենա։ 

Փոխվարչապետը հայտարարագրել է 15 հազար դոլար բանկային ավանդ, բանկային հաշիվներին տարեվերջին ունեցել է 20 891 դոլար, 4․2 մլն դրամ, կանխիկ՝ 10 հազար դոլար։ Հայտարարագրում նշված է, որ «Ամերիաբանկին»  փոխառության դիմաց 448 դոլար տոկոս է ստացել։

Տիգրան Խաչատրյանի որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, «Ռևոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ի 2․18 % բաժնետեր է և խորհրդի անդամ, իսկ համատեղ բնակվող Սյուզաննա Բաբաջանյանը (հավանաբար Մուշեղ Խաչատրյանի կինը)՝ «Կոդեոգռամ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է։ Նկատենք, որ «Կոդեոգռամը» 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ (թիվ 1863-Լ) 10 մլրդ դրամ պետական աջակցությունից  օգտված ՏՏ կազմակերպություններից մեկն է։

Տ․ Խաչատրյանի կինը՝ Գոհար Խաչատրյանը, վարում է SUZUKI ավտոմեքենա, ունի 5 բանկային ավանդ՝ ընդհանուր 36 100 դոլար ծավալով։ Նրա բանկային 4 հաշիվներին տարեվերջին եղել է մոտ 2000 դոլար, 56 հազար դրամ, կանխիկ ունեցել է 200 հազար դրամ։ Գ․ Խաչատրյանի եկամուտը գոյացել է միայն ավանդների տոկոսներից՝ «Կոնվերսբանկից»՝ 130 դոլար, «ԱԿԲԱ բանկից»՝ 320 դոլար, «Ինեկոբանկից»՝ 150 դոլար, «Ամերիաբանկից»՝ 240 դոլար, «Յունիբանկից»՝ 56 հազար դրամ։

Մուշեղ Խաչատրյանի հայտարարագիրը բավականին ուշագրավ է։ Նա «ԱԿԲԱ բանկում» բաժնի ղեկավար է, Ջրվեժում միանձնյա ունի հողամաս, նաև 2023թ-ին 72 մլն դրամով առանձնատուն է գնել։ Վարում է 2021 թ-ին գնված LEXUS ավտոմեքենա։ Փոխվարչապետի 31-ամյա որդին 2021թ-ին «Ակբա բանկից» նվիրատվություն է ստացել 2․8 մլն դրամի բաժնետոմս, իսկ անցած տարի՝ կրկին նվիրատվություն՝ 3․5 մլն դրամի բաժնետոմս։ «Ռևոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ի Խաչատրյանի բաժնեմասի արժեքը մոտ 11 հազար դրամ է։ Նշենք, որ «Ռևոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ին (49%) և «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ին (51%) է պատկանում «ԱԿԲԱ Թեքնոլոջիս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ:

Մուշեղ Խաչատրյանը 2023թ-ին AMX բորսայից գնել է 3․3 մլն դրամի բաժնետոմս, ամերիկյան Interactive Brokers LLC բրոքերային գործակալության միջոցով 2021-ին 7 անգամ գնել է բաժնետոմսեր՝ ընդհանուր 10 853 դոլար արժեքով։ Բանկային հաշիվներին նա ունեցել է 1․5 մլն դրամ, 67 հազար դոլար, 71 եվրո։ 

Փոխվարչապետի որդին նաև կրիպտոարժույթ ունի՝ BTC, ETH, SOL, ATOM, XCH տեսակի՝ 11 131 դոլար արժողության։ Նրա եկամուտը 2023 թ-ին կազմել է 49․8 մլն դրամ, որից 1․1 մլն դրամը AMX բորսայից, «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից՝ մոտ 5․5 մլն դրամը (նվիրատվությունների արժեքն է), նաև 224 հազար դրամ շահաբաժին «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից, 5․9 մլն դրամ այլ եկամուտ ՊԵԿ-ից, 1867 դոլար «Ակբա բանկից» փոխառության դիմաց ստացած տոկոս, մոտ 29․9 մլն դրամ «Ակբա բանկից» աշխատավարձ և 16 695 դոլար ձեռնարկատիրական գործունեությունից։ Նա 38 407 դոլար փոխառություն է վերցրել և 10 վարկ, որոնց մայր գումարի մնացորդներն ընդհանուր 94․1 մլն դրամ է։ Դրանից 68․9 մլն դրամը բնակելի տան կառուցապատման նպատակով հիփոթեք է։ Մ․ Խաչատրյանը 2023-ին ուսման վարձավճար է տվել 25 հազար դոլար, վարկի մարմանն ուղղել է 8․6 մլն դրամ, միանվագ ծախսել է 35․6 մլն դրամ։

Սյուզաննա Բաբաջանյանը «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ընկերությունում տնտեսագետ է, որտեղից էլ 6․8 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Նա Շենգավիթում ունի բնակարան, ընկերություններից մեկում՝ 10 հազար դրամ բաժնեմաս, 3000 դոլար բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդը եղել է 8600 եվրո, 15 դոլար և մոտ 363 հազար դրամ։ Բաբաջանյանը մոտ 3․2 մլն դրամ վարկ ունի։

Փոխվարչապետի դուստրը՝ Էլա Խաչատրյանը, «Կոդեոգռամ» ընկերությունից 525 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ 

Տ․ Խաչատրյանի մյուս որդին՝ Դավիթ Խաչատրյանը, ՊԵԿ-ում գլխավոր մասնագետ է և ստացել է 1․9 մլն դրամ աշխատավարձ, վարում է TOYOTA ավտոմեքենա, բանկային հաշվին եղել է 208 հազար դրամ։ Եվս 4․3 մլն դրամ աշխատավարձ ստացել է «ԿԱՍԿԱԴ ԷՆԵՐԳՈՊՐՈԳՐԵՍ» ընկերությունից։ Մոտ 1․8 մլն դրամի 2 վարկ ունի։

Փոխվարչապետի հետ համատեղ բնակվող Էլեն Խաչատրյանը նույնպես ՊԵԿ-ում է աշխատում, ավագ մասնագետ է և ստացել է 665 հազար դրամ աշխատավարձ։ Նա Արաբկիրում բնակարանն անցած տարի վաճառել է 52․9 մլն դրամով։ Բանկային հաշվին ունեցել է  216 հազար դրամ։ 

Գայանե Խաչատրյան