Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել Շոյգուի հետ
Քաղաքականություն
10.06.2024 | 22:05ՌԴ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X-ում գրառմամբ։
«Նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Բանակցություններից մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի