Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ պետական սահմանի հնարավոր հատման դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ պետական սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան, այս մասին Factor.am-ին փոխանցեցին գերատեսչությունից՝ հայտնելով, որ նոր տեղեկատվություն ունենալու դեպքում՝ լրացուցիչ կպարզաբանեն։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե ադրբեջանցի զինծառայող է Նախիջևանի Սադարակ շրջանի Գյունուտ գյուղի հատվածից անհայտ պայմաններում անհետ կորել։

Ֆեյսբուքում որոշ օգտատերեր գրել էին, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից, նրան ձերբակալել են։
Ադրբեջանցի զինվորի Հայաստանի պետական սահմանն անցնելու վերաբերյալ լրագրողները փորձել էին տեղեկություն ստանալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից։

Հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասել է․ «Իսկ ո՞վ ասաց, ծանո՞թ եք իր հետ։ Զինվորն անհետացել է, իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել է ու հանձնվել մեզ, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել»։