Արարատում ամփոփվել են օգոստոսյան մարզային քննարկումները

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարարԱրայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտիխնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ծնողի ընտրությամբ, այլ վիճակահանությամբ: Նախարարի խոսքով` սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես  կոչված «էլիտար» դասարանների  ձևավորումից: Նախատեսվում է էլեկտրոնային գրանցմամբ իրականացնել նաև ուսուցիչների մրցութային ընտրությունը, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և մի շարք այլ կարգերում:

Անդրադառնալով դպրոցներում աշխատանքային տետրերի օգտագործմանը` նախարարը նշել է, որ աշխատանքային տետրեըը պարտադիր չեն և ուսուցիչն իրավունք չունի պահանջել, որ բոլորն ունենան նման տետրեր:

Դպրոցների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ֆինանսավորման բանաձևին, կրթական ծրագրերին, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ խնդիրների:

Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

 

Բացվել է ՀԲ վարկային ծրագրով հիմնանորոգված Արարատի ավագ դպրոցը

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցված Արարատի ավագ դպրոցի բացմանը: Ուսումնական տարին այս դպրոցի աշակերտները կդիմավորեն նոր շենքում,որն ապահովված է ժամանակակից կրթության համար նախատեսված բոլոր պայմաններով` լաբորատորիաներ, սպորտդահլիճ, գրադարան, նորոգված դասասենյակներ և այլն: Արարատի ավագ դպրոցը ՀԲ «Կրթության բարելավումվարկային ծրագրի» շրջանակում  հիմնովին նորոգված 5 մարզային ավագ դպրոցներից մեկն է: