Ալիևը ժամանել է Անկարա՝ Էրդողանի հետ բանակցությունների

Լուրեր

23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Անկարա։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավակայանում նրան դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և այլ պաշտոնյաներ։

Թուրքական կողմի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հանդիպելու է Էրդողանի հետ։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները վերանայվելու են բոլոր առումներով։ Անկարայում կայանալիք բանակցություններում քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։

Բացի երկկողմ հարաբերություններից՝ ակնկալվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և համաշխարհային արդիական հարցերի շուրջ։