Թուրքիայում գրեթե 15 մլն դոլարով տուգանել են Google ընկերությանը

Լուրեր

27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի մրցակցային մարմինը հայտնել է Google ընկերության նկատմամբ շուրջ 482 միլիոն լիրա (14,85 միլիոն դոլար) տուգանք սահմանելու մասին՝ տեղական շուկայում հյուրանոցների ամրագրման ոլորտում որոնման արդյունքների տրամադրման հետ կապված մրցակցային կանոնների խախտման համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ ասվում է, որ Google-ը գերիշխող է ընդհանուր որոնման ծառայությունների շուկայում, և պարզվել է, որ ընկերությունն առավելություն է տալիս իր տեղական որոնման (Local Unit) և կացարանի գների համեմատության (Google Hotel Ads-GHA) ծառայություններին՝ իր մրցակիցների համեմատ։

Նշվում է, որ Google-ը դժվարացրել է իր մրցակիցների գործունեությունը՝ թույլ չտալով նրանց մուտքը Տեղական միավոր և պատճառ է դարձել, որ մրցակցությունը վատթարանա տեղական որոնման ծառայությունների և բնակարանների գների համեմատման ծառայությունների շուկաներում:

2024 թվականի մարտին կարգավորիչը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել Google-ի նկատմամբ՝ երեք ամիս ժամանակ տալով պահանջները լուծելու համար։ Կարգավորման գործընթացը շարունակվել է մինչև մայիսի 21-ը, սակայն մինչ այդ օրը ընկերությունը չի ներդրել Թուրքիայի կողմից պահանջվող որոնման արձանագրությունները, ալգորիթմներն ու քաղաքականությունը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ կարգավորիչը որոշել է Google-ի նկատմամբ 482 միլիոն լիրայի տուգանք սահմանել։