Կապիտալի արտահոսք, երկրի ներսում՝ ազատ շրջանառու միջոցների դուրս հանում, միգուցե՝ սաբոտաժ․ ի՞նչու է թանկացել գյուղմթերքը

Լուրեր

02.11.2024 | 12:34
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:21
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:15
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյուղատնտեսական սեզոնի սկզբից իսկ արձանագրված  գյուղմթերքի նկատելի թանկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին 100 օրն անց ստիպեց գնալ գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ շուկաներ և տեղում ծանոթանալ գներին, ինչից հետո երկրի առաջին դեմքն էլ արձանագրեց, որ գյուղմթերքը թանկ է։

Ոլորտի թիվ 1 պաշտոնյան՝ Արթուր Խաչատրյանը,  թանկացումը հիմնականում պայմանավորում է  նրանով, որ այս տարի Հայաստանում 2 ամիս շարունակ 40+ է եղել ու բերքը հողի վրա չորացել է։

Տնտեսագետ, «Տնտեսագետների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արայիկ Այվազյանը, սակայն, առանձնացնում է գյուղմթերքի թանկացմանը նպաստող 3-4  գործոն,  որոնք բոլորն էլ եղանակային չեն, քաղաքական են՝ կապիտալի արտահոսք, «Թավշյա հեղափոխությանը»  մասնակցող հանրության կողմից հավելյալ արժեք չստեղծելը,  շուկա նոր մուտք գործած տնտեսվարողների համար՝ մասշտաբի էֆեկտի բացակայություն, (երբ մեծաքանակ ներմուծումների դեպքում միավոր ապրանքի ինքնարժեքը նվազում է) և արդեն Հայաստանի ներսում՝ օլիգարխիայի կողմից  ֆինանսների՝ ազատ շրջանառությունից դուրս հանում։

Ըստ Արայիկ Այվազյանի՝ տնտեսական առաջին մեծ ցնցումն  այն էր, որ  նախորդ իշխանության վերարտադրվելու կանխատեսելի գործընթացի արդյունքում Հայաստանի  տնտեսության մեջ չկատարվեցին նոր  ներդրումներ, և տարեսկզբին  ոչ միայն շարունակվեց, այլև տնտեսական կապիտալի արտահոսքը  կտրուկ աճ  գրանցեց։  2017-ի համեմատ  դեպի Ռուսաստան ուղղությամբ արտահոսքն  աճել էր  70%-ով, իսկ դեպի ԱՄՆ` 2.2 անգամ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեսկզբին  բանկային համակարգով  ելքերը 1,3 միլիոնով  ավելին  են եղել, քան  Հայաստան մուտքերը, որոնք կազմել են շուրջ 12,3 մլն դոլար։

«Տնտեսական երկրորդ  ցնցումը եղավ   հեղափոխության ընթացքում, երբ հանրությունը` ապագայի հույսով լցված, մասնակցում էր այդ շարժմանը` դադարելով կամ նվազեցնելով հավելյալ արժեքի ստեղծումը,  իսկ տապալված կառավարությունը  մտածում էր միայն քաղաքական գործընթացների մասին` գյուղացուն թողնելով միայնակ կարկուտի, ոռոգման ջրի բացակայության և վարկային խնդիրների հետ»,- ասում է տնտեսագետը։

Որպես շարունակություն նա  թվարկեց․ «Տնտեսական երրորդ ցնցումը եղավ նոր իշխանության ազնիվ քաղաքականության արդյունքում։ Պարզ է, որ  աղքատության այսպիսի մակարդակ ունեցող երկրում  ողջ ֆինանսական միջոցները տնօրինում է ապօրինի հարստացած սեգմենտը,  և հեղափոխությունից հետո ներդրումների փոխարեն  տեղի ունեցավ կապիտալի ահռելի արտահոսք,  իսկ նրանք, ովքեր ֆինանսները չկարողացան հանել երկրից, ուղղակի հանեցին դրանք ազատ շրջանառությունից»։

Արայիկ Այվազյանի  ամփոփմամբ՝ այս ամենի արդյունքում արձանագրվեցին  գյուղացիական տնտեսությունների մեծ կորուստներ և որպես վերջնարդյունք՝ գյուղմթերքի թանկացում։

Համեմատության համար նշենք, որ  այլ տարիների հուլիս-օգոստոս ամիսների համեմատ, այս տարի ոչ մեծածախ շուկաներում՝ խանութներում, հատկապես՝ Կենտրոն վարչական շրջանի, լոլիկի գինը չի իջնում 300 դրամից, սմբուկինը՝ 180-150,  պղպեղինը 350-400 դրամից, խառը կանաչունը՝ 150, դեղձինը՝ 500-550, թզինը՝ 700 դրամից։  Ձմերուկի մեկ կիլոգրամի արժեքը, որ մոտ տասն օր առաջ ռեկորդային գին էր արձանագրել՝ հասնելով  200-250 դրամի, վերջին օրերին մի փոքր կարգավորվել է՝ հասնելով 1 կիլոգրամի դիմաց 130 դրամի։  Գումարենք այն, որ սրանից առաջ էլ  հայաստանյան շուկայում արձանագրվեց հավկիթի թանկացում։ Առաջիկայում կարող է թանկանալ նաև  հացը։  Իհարկե, այլ՝ Վրաստանի կառավարության քաղաքականության պատճառով։

Հիշեցնենք նաև, որ գյուղմթերքի  թանկացման առաջին ալիքը դեռևս  գյուղատնտեսական սեզոնի սկզբին էր՝  մայրաքաղաքի 11 սուպերմարկետներում ԱԱԾ  բացահայտումներից  ու գործողություններից հետո։  Այն ժամանակ մենաշնորհային դիրք ունեցող  11 առևտրային ցանցերը  վարչապետին հղված  բաց նամակում  կանխատեսեցին, որ   գյուղմթերքի գների կայունությունը հայտնվելու  է  ռիսկի տակ։  Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան,  իր ֆեյսբուքյան էջի միջոցով  ՀՀ քաղաքացիներին  կոչ արեց չօգտվել գյուղմթերքի գինը  բարձրացրած խանութներից։ «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներին»,- այսպես արձագանքեց  Նիկոլ  Փաշինյանը։

Արայիկ Այվազյանը չի բացառում, որ  գերիշխող դիրքում գտնվող ընկերությունները, որոնք մինչ հեղափոխությունը տարիներ շարունակ ունեցել են բացարձակ մենաշնորհներ,   օգտվում  են նաև  ՏՄՊՀ-ի անգործությունից։  Տնտեսագետը  չի բացառում նաև սաբոտաժը։

Իսկ ի՞նչու չի կարողանում նոր կառավարությունը լուծել այս խնդիրը  մրցակցության ապահովմամբ։

Ըստ տնտեսագետի՝ չի կարողանում, որովհետև տարիներ շարունակ մեծածավալ մասշտաբներով աշխատած ընկերությունները արդեն բավական մեծ զեղչեր են ունենում դրսի մատակարարներից, ինչը  դեռևս հասանելի չէ նոր շուկա մուտք գործող մրցակիցների համար։ Եվ  մյուս կողմից,  գործում է տնտեսագիտության հայտնի կանոնը`  մասշտաբի էֆեկտը, այսինքն, երբ  մեծաքանակ ներմուծումների դեպքում միավոր-ապրանքի ինքնարժեքը նվազում է :

Արայիկ Այվազյանի  գնահատմամբ՝ դրամի զգալի դեֆիցիտը նույնպես ունեցավ տեսանելի ազդեցություն և  տնտեսության մեջ խախտեց հավասարակշռությունը:

«ՓՄՁ-ների մեծ մասը գոյատևում է խոշոր ընկերությունների հետ համագործակցությամբ,  պատվերների պակասն առաջացրեց մեծ անկում և ֆինանսական դժվարություններ ՓՄՁ-ների  համար»,- ասաց  նա։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ այս թանկացումները շատ բնական է համարում՝ տնտեսական նոր հարաբերությունների այս փուլի համար։  Գտնում է, որ ինչպես գները թանկացել են, այնպես էլ իջնելու են շուկայի հավասարակշռումից հետո,  այն պայմաններում, երբ  մենաշնորհներն այլևս  չեն հովանավորվում և կան  ակտիվ մրցակցության սաղմեր։

«Ես անգամ, շատ ավելին էի սպասում, որովհետև, երբ տեղի է ունենում տրանսֆորմացիա տնտեսական մի մոդելից մյուսը, սա անխուսափելի է։ Երբ տնտեսությունը կառուցված է ամբողջապես կոռուպցիոն տրամաբանությամբ, երբ բոլոր փոխհարաբերութուններում կան կոռուպցիոն լրացուցիչ ծախսեր և երբ տեղի ունենում անցում համակարգի, որտեղ չկան այդ գործոնները, տնտեսական այս նոր հարաբերությունների ձևավորման ընթացքում շատ բնական են այդ տատանումները։  Նաև այն պատճառով, որ մարդկանց մի մասը հավատում է, մի մասը՝ ոչ, մի մասն էլ այս իրավիճակում փորձում է ապահովագրել իրեն, դրա համար  գներ է բարձրացնում, որպեսզի  հավելյալ գումարներ ունենա»,- թվարկում է Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմա շուկան գտնվում է հավասարակշռման գործընթացում։

 

Անի Սահակյան