321 մլն դրամ եկամուտ՝ 1 տարում․ ինչ է հայտարարագրել Լևոն Քոչարյանը

Լուրեր

05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անցած տարի 321․2 մլն դրամ եկամուտ է ստացել, որից 285 մլնը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ից շահաբաժին է, իսկ 19․8 մլն դրամը՝ նույն ընկերությունից աշխատավարձ։  Պատգամավորական աշխատավարձը կազմել է 2․4 մլն դրամ (մանդատը վերցրել է 2023 թ-ի նոյեմբերին), և վարձակալության դիմաց վճարներ է ստացել՝ 8․2 մլն դրամ «ԹԱՐԳԵԹ ԳՐՈՒՊ» և 5․7 մլն դրամ «ՍԵԼՖ ՊԼՅՈՒՍ» ընկերություններից։

ՀՀ երկրորդ նախագահի որդին, որ անցնում է Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների դեմ հակակոռուպցիոն դատարանում անօրինական գույքի բռնագանձման գործով (ՀԿԴ/0225/02/23), հայտարարագրել է 1 բնակարան Երևանում, 1 ավտոկայանատեղի և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 2 տարածք։ Նա ունի TOYOTA մակնիշի 2 ավտոմեքենա, անցած տարի օգտագործել է նաև այլ անձի պատկանող LEXUS ավտոմեքենա։

Լևոն Քոչարյանը բաժնեմասեր ունի 5 ընկերություններում՝ Մուդելայզեր ԱԲ-ում 0․46%՝ 100 հազար եվրո արժեքով, ԷՔՍԶԵԼ ԱՈՒԹԴՈՐՍ ՍՊԸ 0․7 %`300 հազար դոլար արժեքով, ԶԵՄԿՈՄԻՆՎԵՍՏ ՍՊԸ-ում 50%՝ 5000 ռուսական ռուբլի արժեքով, Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ում 60 %՝ 1 մլրդ 74 մլն դրամ արժեքով, Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ում 33.3 %՝ 31․8 մլն դրամ արժեքով, որը 2015 թ-ին նվեր է ստացել եղբորից՝ Սեդրակ Քոչարյանից։ Ուշագրավ է, որ այս բոլոր ընկերությունները պատգամավորը հավատարմագրային կառավարման է հանձնել նույն անձին՝ Էդուարդ Արսենյան Աշոտի ԱՁ-ին։

Նշենք, որ դատախազությունը պահանջում է Լևոն Քոչարյանից բռնագանձել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի 60% բաժնեմասի 87.6 %-ը։

2023 թ-ին Լ․ Քոչարյանը Զեմկոմինվեստ ՍՊԸ-ին փոխառություն է տվել 244․5 մլն ռուբլի՝ 8․3%-ով, Հայաստանի Ուժային Եռամարտի Ֆեդերացիա ՀԿ-ին 4․3 մլն դրամ և 9000 դոլար։ Նա ֆեդերացիայի նախագահն է։

Տարեվերջին Քոչարյանի բանկային հաշիվներին եղել է 12․8 մլն դրամ, 6700 շվեդական կրոն, 36 հազար դոլար։ Կանխիկ հայտարարագրել է 3 մլն դրամ։ Հանգստի համար նա ծախսել է 3․2 մլն դրամ, ուսման նպատակով՝ 5․4 մլն դրամ։

Լ․ Քոչարյանի կինը՝ Սիրանուշ Քոչարյանը, իր հերթին բնակարան ունի Երևանի Կենտրոնում, նաև ունի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։

Նա 2 ընկերությունների բաժնետեր է՝ «Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ (100 հազար դրամ) և Armat LLC (800 դոլար), որոնցից ստացել է համապատասխանաբար՝ 2․9 մլն դրամ և 255․5 հազար դոլարի չափով եկամուտ։ Նրա բանկային հաշիվներին եղել է մոտ 11 հազար դոլար և 1․2 մլն դրամ։ Կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Հանգստի համար Սիրանուշ Քոչարյանը ծախսել է 2․3 մլն դրամ։

 

Գայանե Խաչատրյան