Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը ադրբեջանական Report գործակալությանն  հարցմանն ի պատասխան՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի հետ։

Պաշտոնյան ընդգծել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև երկրի մի շարք այլ պաշտոնյաներ մշտական ​​կապի մեջ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրին հասնելու ուղղությամբ նրանց աշխատանքում: Մեզ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ գրանցված առաջընթացը, և մենք աջակցում ենք երկու երկրներին հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի»,- ասվում է պատասխանում։

Պետքարտուղարության պաշտոնյան ասել է, որ իրենք ողջունում են սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունը։

«Մենք ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման շարունակական առաջընթացը: Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է նա։