ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի պատգամավորների և պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման հետ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ խորհրդարանի անդամների և երկրի կառավարության անդամների նկատմամբ, որոնք ներգրավված են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է Current time-ը։

Վիզային սահմանափակումների ցուցակում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, խորհրդարանի պատգամավորները, իրավապահները և Վրաստանի մի շարք այլ քաղաքացիներ։ Սահմանափակումներ, ըստ Միլլերի, կիրառվում են ոչ միայն պատգամավորների ու պետական ​​պաշտոնյաների, այլև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ վիզային սահմանափակումներ են մտցվելու Վրաստանում ժողովրդավարությունը տապալելու կամ դրանում ներգրավված անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

«Յուրաքանչյուր ոք, ով խաթարում է Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, դրա ժամանակ կամ դրանից հետո, կարող է համարվել ԱՄՆ վիզաների համար անընդունելի և արգելվել նրանց այցը Միացյալ Նահանգներ»,- ասել էր Բլինքենը:

Նա հավելել էր, որ  ԱՄՆ-ը մտադիր է նաև սկսել վերանայել Վրաստանի հետ երկկողմ համագործակցությունը։