Ռուս պրոպագանդիստների դեմ բողոք է ներկայացվել Հաագայի դատարան․ իրավապաշտպանները պահանջում են Սիմոնյանի և Սոլովյովի կալանավորման օրդեր տալ

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և նրա գործընկերները գրավոր դիմել են Միջազգային քրեական դատարանի (ICC) դատախազին՝ խնդրելով ձերբակալել ռուս վեց պրոպագանդիստների։ Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում, գրում է Meduza-ն։

Իրավապաշտպանները պահանջում են հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, «Россия Сегодня» մեդիա խմբի ղեկավար Դմիտրի Կիսիլյովի, ռադիո և հեռուստահաղորդավար Սերգեյ Մարդանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի  փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կալանավորման օրդերների տալ։

Նրանք բոլորը, ըստ նախաձեռնության հեղինակների, նպաստում են ռուսական ռազմական հանցագործություններին, ներգրավված են Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ ատելություն տարածելու արշավում։ Իրավապաշտպաններն ասում են, որ այդ գործողությունները կարելի է որակել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

FIDH-ը նաև նշում է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը՝ ռուսական հեռուստատեսության պետական ​​քարոզչության պատասխանատուն, նույնպես պատասխանատու է ատելության խոսքի միջոցով ուկրաինացիների հետապնդման համար։

Դիմումի շրջանակում իրավապաշտպանները վերլուծել են ռուս պրոպագանդիստների հայտարարությունների ավելի քան երկու հազար տեսագրություններ։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է ավելի քան 300 հայտարարություն, որոնք համարվում են ուկրաինացիների նկատմամբ ատելության խոսք: FIDH-ի ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՄՔԴ դատախազին։