Քյարամյանի աշխատավարձն անցած տարի ավելացել է շուրջ 9 մլն դրամով․ ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 2023 թ-ին ստացել է 27․6 մլն դրամ աշխատավարձ՝ 2022 թ-ի համեմատ 8․9 մլն դրամով ավելի։ Պաշտոնյայի գույքի և եկամուտներրի հայտարարագրի համաձայն՝ «ԱՄԻՕ բանկ»-ից նա ստացել է 632 դոլար՝ տրված փոխառությունների դիմաց տոկոս։

Քյարամյանի գույքի ցանկում փոփոխություն չկա․ նա ունի Ջրվեժում հողամաս, Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ առանձնատուն և 3 հողամաս, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ առանձնատուն և բնակարան, Արաբկիրում՝ ավտոտնակ, Ծաղկաձորում՝ հողամաս։

Քննչական կոմիտեի նախագահը վարում է 2014 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Բանկում ունի 10 հազար դոլար ավանդ, իսկ մեկ այլ ավանդ՝ 1․5 մլն դոլարի չափով, մինչև տարեվերջ զրոյացրել է։ Քյարամյանի բանկային հաշվին եղել է 54 եվրո և 1 մլն դրամ։ ՔԿ նախագահը հայտարարագրել է 50 հազար դոլար և 52 մլն դրամ կանխիկ։ Հանգստի նպատակով անցած տարի Քյարամյանը ծախսել է 3․5 մլն դրամ, 2․2 մլն դրամ էլ վճարել է ուսման վարձ։

Ուշագրավ է, որ ՔԿ նախագահի կինն ու մայրը՝ Ուզաննա Քյարամյանը և Լարիսա Գրիգորյանը, չեն աշխատում, բայց նույնպես տասնյակ հազարավոր դոլարներ ունեն։

Ռ․ Քյարամյանը բանկային 4 ավանդ է ունեցել, տարվա ընթացքում ևս 2 ավանդ դրել է՝ ընդհանուր գումարը դարձնելով 3․4 մլն դրամ և 20 հազար դոլար։ «Արարատբանկ»-ից Քյարամյանը ստացել է մոտ 243 հազար դրամ տոկոսագումար։ Նա բանկային հաշվին ունեցել է 331 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 47 հազար դոլար և 29 մլն դրամ։

Լ․ Գրիգորյանն ունի 2 բանկային ավանդ՝ 75 հազար դոլար և 50 հազար դոլար ծավալով։ Վերջինը նա 2023 թ-ին է ավանդադրել։ «ԱՄԻՕ բանկ»-ից ստացել է 4049 դոլար տոկոսագումար, ինչը եղել է նրա միակ եկամուտը։ Գրիգորյանի բանկային հաշվին տարեվերջին եղել է 1 մլն դրամ։

 

Գայանե Խաչատրյան