Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են եղել նաև հրավիրված անձինք․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Տեղում ներկայացվել են ՀՀ ճարտարապետների, երկրաբանների, երկրաֆիզիկոսների, կոնստրուկտորների և այլ մասնագետների կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ ուղղված հուշարձանի հնարավոր վերականգնմանը: Նիստի ընթացքում հնչել են կարծիքներ՝ հուշարձանը տեղում ամրակայելու, ինչպես նաև տեղափոխման և վերստեղծման հնարավորության վերաբերյալ մասնագիտական առաջարկներ:

Հաշվի առնելով շինության ներկա վիճակը, տեղազննության արդյունքում ճարտարապետների և կոնստրուկտորի ներկայացրած դիտողությունները՝ որոշվել է շարունակել սողանքների ու գրունտների հետ կապված ուսումնասիրությունները և դրանց ավարտից հետո նախարարություն ներկայացնել համապատասխան էսքիզային առաջարկ: