Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին. կմեկնարկի նոր ծրագիր կաթի արտադրության ոլորտում

Լուրեր

24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾմշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին՝ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել նախարարության և ՄԱԶԾ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ իրերախտագիտությունը փոխանցելով գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերվող օժանդակությանհամար, միաժամանակ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել առավելակտիվ տեմպերով։
Այնուհետև նախարար Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ագրարային քաղաքականությանառաջնահերթություններին՝ ներկայացնելով հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը։ ԱրթուրԽաչատրյանն ընդգծել է, որ նախարարությունը ոլորտում հավակնոտ ծրագրեր իրականացնելու նպատակադրումունի, որոնք առավելապես ուղղված են լինելու փոքր և միջին ֆերմերների օժանդակությանը, նորարարականգյուղատնտեսության զարգացմանը, չօգտագործվող վարելահողերի և արոտավայրերի կրճատմանը։

«Մենք չպետք է գյուղը տարանջատենք գյուղատնտեսությունից, և գյուղատնտեսության զարգացումն առաջնահերթպետք է մարդկանց կյանքի բարելավմանն ուղղված լինի։ Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի փոքր և միջինգյուղացիական տնտեսությունների համար, որոնք գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասնեն ապահովում, գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե օրվա ապրուստի կամ գոյատևման հարց լուծի, այլ վերաճիշահութաբեր բիզնեսի»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսության նախարարությանհետ համագործակցությունն իրենց համար ռազմավարական կարևորություն ունի, և ուրախ է, որ կան բազմաթիվ նորգաղափարներ, որոնց ներքո այդ համագործակցությունը կարող է խորանալ և ընդլայնվել։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ ծրագրերի իրականացմանհնարավորություններին, մասնավորապես մտքեր են փոխանակել նոր մեկնարկելիք «Փորձնական հանրօգուտներդրումներ» («Social Impact Bond») ծրագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է կաթնարտադրության ոլորտումներդնել արդյունքահեն ֆինանսական մեխանիզմներ՝ ուղղված կաթի որակի բարելավմանն ուարտադրողականության բարձրացմանը։
Հյուրերը տեղեկացրել են, որ առաջիկայում Հայաստան կժամանի միջազգային փորձագիտական խումբ փորձնականծրագրի նախագծման նպատակով, որը կիրականացվի Շիրակի մարզում։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։