Գալուզինը հայտարարել է, թե «Հայաստանը խուսափում է ՌԴ ԱԳՆ-ի և ՊՆ-ի հետ շփումներից»

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումների նկատմամբ, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր առաջարկի նկատմամբ՝ մշակել և կնքել արտաքին գործերի միջնախարարական խորհրդակցությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղավորությամբ չէ, որ նվազել է պաշտպանական գերատեսչությունների միջև շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- ասել է Գալուզինը։

Նա հավելել է, թե հույս ունեն, որ «ՀՀ իշխանությունների հրապարակային հնչեցված մտադրությունը խնդիրների շուրջ աշխատելու վերաբերյալ գործնականում կկիրառվի, և իրենք պատրաստ են դրան»։

Գալուզինը նաև նշել է, որ երկկողմ շփումները Մոսկվայի ու Երևանի միջև չեն դադարում։ Նա ընդգծել է, որ մայիսի 8-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում մանրամասն զրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ փետրվարին է հանդիպել իր հայ գործընկերոջ հետ։

«Ավելի էական արդյունքները մեզ մոտ առևտրատնտեսական ոլորտում են։ Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ է աշխատում։ Նրա համանախագահները՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պարբերաբար շփվում են, այդ թվում՝ ԵՏՄ-ի հանդիպումների շրջանակում։ Մենք համագործակցում ենք հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։