ԲԱՆԱՎԵՃ. Կլինի՞ իշխանափոխություն. ո՞րն է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման 1 ամսվա արդյունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 12:19
Մելանյա Թրամփը հերքել է Էփշթեյնի հետ կապերը
10.04.2026 | 12:10
«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը դադարեցրին համագործակցությունը // Էստոնիան ՀՀ-ում դեսպանատուն ունի․ ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 12:01
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու UFC-ից հեռանալուց հետո
10.04.2026 | 11:53
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
10.04.2026 | 11:45
Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների, Թեհրանը պայման է դնում
10.04.2026 | 11:37
Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին․ Դատախազություն
10.04.2026 | 11:26
ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի մահվան մեջ կասկածվողների նկատմամբ
10.04.2026 | 11:20
Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 11:11
ՈՒԵՖԱ-ն որոշել է որակազրկել «Բարսելոնա»-«Աթլետիկո» հանդիպման մրցավարին
10.04.2026 | 11:05
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բիտումի գնման գործով վերականգնվել է 111.9 մլն դրամ
10.04.2026 | 11:01
Ինչ եղանակ է սպասվում․ Սուրենյանի և Ազիզյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 11:00
Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները
10.04.2026 | 10:52
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 10-ի դրությամբ
10.04.2026 | 10:43
Իրանը հրաժարվում է Իսլամաբադում բանակցություններից՝ մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի. Tasnim
10.04.2026 | 10:32
Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հայտարարված «զատկական հրադադարին»
Բոլորը

Շուրջ մեկ ամիս առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա աջակիցները երթ սկսեցին Տավուշից Երևան՝ դժգոհելով Ղազախի հետ սահմանին կատարվող սահմանազատման պրոցեսից։

Նախ, Փաշինյանի կառավարությունից պահանջում էին կասեցնել սահմանազատումը՝ այն միակողմանի զիջում որակելով։ Իսկ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում ընդդիմության առաջնորդի դերը ստանձնած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Սակայն Փաշինյանը հրաժարական չտվեց ո՛չ մեկ ժամ, ո՛չ մեկ շաբաթ, ո՛չ էլ մեկ ամիս անց։

Միաժամանակ, Գալստանյանի շարժմանը աջակցող ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չկարողացան հավաքել 36 ստորագրություն՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։ Չգտնվեց նաև գեթ մեկ ՔՊ-ական, որը կլքեր իշխանական նավը և պատրաստակամություն կհայտներ սատարել ընդդիմության վարչապետի թեկնածուին։ Ի դեպ, ընդդիմությունը նախընտրեց վարչապետի թեկնածու հռչակել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որը Կանադայի քաղաքացի է, և ըստ Սահմանադրության՝ չի կարող դառնալ ՀՀ վարչապետ՝ լինելով երկքաղաքացի։

Իշխանափոխության հնարավորություն ունի՞ ընդդիմությունը, հիմքեր կա՞ն մտածելու, որ դա հնարավոր է, ի՞նչ նախադրյալներով։ Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են քաղաքագետ Հարություն Մկրտչյանը և Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան