Ինչ է հայտարարագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անցած տարի ստացել է մոտ 15․8 մլն դրամ եկամուտ՝ ՀՀ նախագահի աշխատավարձը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ տարեվերջի դրությամբ Խաչատուրյանի բանկային հաշիվներին եղել է ընդհանուր 40․4 մլն դրամ և 1241 դոլար, իսկ կանխիկ ունեցել է 1․2 մլն դրամ և 18 հազար դոլար։

Նախագահը հայտարարագրել է Կենտրոնում բնակարանը և ավտոտնակը, Կոտայքի Ձորաղբյուր համայնքում՝ 2 կտոր հողամաս։

Նրա կինը՝ Անահիտ Մինասյանը, ըստ հայտարարագրի, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում գլխավոր փորձագետ է, սակայն աշխատավարձ չի հայտարարագրել։ 2023-ին Մինասյանը ստացել է միայն կենսաթոշակ՝ 652 հազար դրամ։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 859 հազար դրամ, 1078 դոլար և 2480 եվրո։ Կանխիկ հայտարարագրել է 5000 դոլար և 4 մլն դրամ։ Նախագահի կինը Աջափնյակում միանձնյա բնակարան ունի։

Որդին՝ Արամ Խաչատուրյանը, «Արմենիան քարդ» («ԱՐՔԱ») քարտերով վճարումների համակարգ ՓԲԸ-ում առաջատար մասնագետ է։ 2023 թ-ի համար նա դեռևս չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր։

Գայանե Խաչատրյան