Իրանը բողոքի նոտա է հղել Չինաստանին

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Չինաստանի դեսպանը՝ Պարսից ծոցի երեք ռազմավարական նշանակություն ունեցող կղզիների նկատմամբ ԱՄԷ-ի անհիմն պահանջներին Չինաստանի աջակցության պատճառով, ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար, ԱԳՆ Պարսից ծոցի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկն ընդգծել է Իրանի և Չինաստանի միջև առանձնահատուկ և արտոնյալ հարաբերությունները՝ նշելով, որ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը բոլորին հայտնի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է։

Ալիբեկը նաև ընդգծել է, որ Պարսից ծոցի երեք կղզիները պատկանում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, և Թեհրանը մերժում է որևէ կողմի ցանկացած պնդում այս առնչությամբ: Նկատի ունենալով Իրանի և Չինաստանի ռազմավարական համագործակցությունը՝ նա ցանկություն է հայտնել, որ Չինաստանի կառավարությունը ճշգրտի իր դիրքորոշումն այս հարցում։

Իր հերթին Չինաստանի դեսպանը վստահեցրել է, որ Իրանի կառավարության բողոքները հնարավորինս արագ կփոխանցի իր երկրի իշխանություններին։

Նշենք, որ Պեկինում ԱՄԷ նախագահ Մուհամեդ Բեն Զայեդինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի վերջին հանդիպումից հետո վերջնական հռչակագիրը, իրանական կողմի պնդմամբ, ցույց է տվել, որ պաշտպանում է Աբու Դաբիի հավակնությունները Պարսից ծոցի երեք վիճելի կղզիների նկատմամբ: