Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող Տարոն Մարգարյանի միակ եկամուտը, ըստ 2023-ի հայտարարագրի, եղել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի միակ եկամուտը 2023 թ-ին, ըստ  հայտարարագրի, միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է եղել՝ 9 մլն դրամ։ Ի դեպ, 2022 թ-ի համեմատ պատգամավորական աշխատավարձն անցած տարի ավելացել է 3 մլն դրամով։

Մարգարյանի բանկային հաշիվներին տարեվերջին եղել է 2500 դոլար, 2520 եվրո և 1․9 մլն ռուբլի։ Կանխիկ ունեցել է 3 մլն դրամ։

Պատգամավորը հայտարարագրել է միայն 1 անշարժ գույք՝ 2007 թ-ին Ջերմուկում գնված հասարակական նշանակության շինություն, իսկ Ավանի հայտնի առանձնատունը նա  հայտարարագրում նշել է որպես «90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք»։

Պատգամավորը վարում է 2007 թ-ին գնված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Որևէ թանկարժեք իր, արժեթուղթ, բաժնեմաս կամ պարտատոմս նա չի հայտարարագրել։

Տ․ Մարգարյանի կինը հայտարարագրել է միայն 10 հազար ռուբլի բանկային հաշվին և 1 մլն դրամ կանխիկ գումար։

Պատգամավորի հայտարարագրում՝ որպես նրա ընտանիքի անդամ նշված են միայն 4 անչափահաս երեխաները։ Իսկ արդեն չափահաս դարձած երեխաներին նախկին քաղաքապետը ընտանիքի անդամ չի նշել, թեև նրանք բոլորը գրանցված են Ավանի նույն տան հասցեում։ Այսինքն՝ նրանք հայտարարագրեր չեն ներկայացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2022 թվականի դեկտեմբերի 27‑ին պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տարոն Մարգարայնից, նրա հետ փոխկապակցված 6 անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Ավան վարչական շրջանում գտնվող 6 բնակելի տուն, 1 հասարակական նշանակության տարածք, Ջերմուկ քաղաքում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք, Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ և 3 շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ. 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ:  

 

Գայանե Խաչատրյան