Մի քանի օրով եկել էի Երևան հանգստանալու ու լուսանկարվելու․ ինչպե՞ս է հրեշտակի հանդերձանքով աղջիկը հայտնվել բողոքի ակցիայի կիզակետում

Լուրեր

25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
Բոլորը

Նախօրեին  Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ հրեշտակի կերպարային հանդերձանքով աղջկա հայտնվելը համացանցում աղմուկի ու տարբեր մեկնաբանությւոնների առիթ դարձավ։ Շատերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք հրեշտակի կերպարով աղջիկը շարժման հետ որևէ առնչություն ունի ու ինչու է հայտնվել բողոքի ակցիայի կիզակետում։

Պարզվում է՝ Ուլյանան, որը Երևան է եկել ՌԴ-ից, տեղյակ չի եղել, որ այդտեղ բողոքի ակցիա է իրականացվում։ Այս մասին նա պատմեց Factor.am-ի հետ զրույցում։

«Ես Երևան էի եկել ընկերուհիներիս հետ ֆոտոսեսիայի համար։ Գնում էինք Երևանի ամենագեղեցիկ վայրերն ու մեզ համար լուսանկարներ անում։ Ես միանգամից չհասկացա՝ ինչ կատարվեց։ Երբ մենք դուրս էինք եկել լուսանկարվելու, որևէ ակցիա չկար, սովորական մարդիկ էին փողոցում, ովքեր քայլում էին ուղղակի։ Մենք մի քանի օր է քայլում ենք Երևանում այդ կամ այլ կերպարներով ու բոլորը մեզ ժպտում էին, ու դրական արձագանքներ էին»,- պատմում է Ուլյանան։

–  Իսկ ինչու որոշեցիք մոտենալ բողոքի ակցիայի վայրում գտնվող ոստիկաններին։ 

– Մենք Հանրապետության հրապարակի մոտակայքում հյուրանոցում էինք իջևանել։ Մեր ֆոտոսեսիան մոտակայքում էր։ Հետո տեսանք շատրվանները ու դրա մոտ ևս լուսանկարվեցինք։ Ես անցա փողոցն ու տեսա զինվորականների (նկատի ունի՝ ոստիկաններին- խմբ) ու մոտեցա նրանց, որ հարցնեմ՝ այստեղ կարելի է լուսանկարվել, թե ոչ։ Ու հանկարծ ինչ-որ  տարօրինակ բան սկսեց տեղի ունենալ։ Բոլորը սկսեցին գոռալ, վազել։  Ու այստեղ ինչ-որ բազմություն էր, բղավոցներ հնչեցին, ինչ-որ կին սկսեց գոռգոռալ, ջուր շփեց իմ ու իմ լուսանկարչի վրա, շշեր նետել, ոտքով խփեցին, ձեռքիցս հեռախոսն ընկավ, էկրանը վնասվեց։ Ես շատ վախեցա, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ու մեզ հետ ինչու են այդպես վարվում։ Բոլոր տղամարդիկ, ոստիկանները սկսեցին մեզնից ներողություն խնդրել, դա հաճելի էր։ Բայց վախեցել էի, երբ ջուր շփեցին, մտածեցի՝ թթու (кислота) են լցրել վրաս։

– Այսինքն՝ տեղյակ չէի՞ք, որ այդտեղ բողոքի ակցիա է իրականացվում։ 

– Ոչ, չգիտեի։ Ես եկել էի մի քանի օրով Երևան հանգստանալու ու լուսանկարվելու։ Ես նախկինում եղել էի Երևանում ու քաղաքն ինձ շատ էր դուր եկել։ Այդտեղ ես բարություն ու ջերմություն ու ուժ էի զգացել։ Որոշել էի հաջորդ անգամ գամ այդտեղ ֆոտոսեսիայի սպիտակ թևերով՝ ցույց տալու տեղի բնակիչների մաքրությունը։

Ուլյանային հանդիպեցինք միջադեպից մոտ կես ժամ անց։ Քայլում էր Հանրապետության հրապարակում՝ հրեշտակի թևեր հիշեցնող աքսեսուարը ձեռքին բռնած։ Այժմ նա վերադարձել է Ռուսաստան։

Անժելա Պողոսյան