Ֆրանսիան, հնարավոր է, Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկի․Reuters

Լուրեր

27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
Բոլորը

Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա՝ չնայած որոշ դաշնակիցների մտահոգություններին և Ռուսաստանի քննադատությանը։ Փարիզը կարող է իր որոշման մասին հայտարարել հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահի այցի ժամանակ։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​​երեք աղբյուրներ:

Դիվանագետներն ասել են, որ Փարիզը հույս ունի ստեղծել և ղեկավարել երկրների կոալիցիա, որոնք նման օգնություն են առաջարկում Կիևին, թեև Եվրամիության որոշ գործընկերներ վախենում են, որ դա կարող է ավելի հավանական դարձնել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունը:

Դիվանագետներից երկուսն ասել են, որ Ֆրանսիան նախ կուղարկի սահմանափակ քանակի անձնակազմ առաքելության պայմանները գնահատելու համար, այնուհետև մի քանի հարյուր հրահանգիչներ։

Նրանք կկենտրոնանան ականազերծման, սարքավորումների պահպանման և ռազմական ինքնաթիռների տեխնիկական սպասարկման վրա: Փարիզը նաև կֆինանսավորի, կզինի և կպատրաստի ուկրաինական մոտոհրաձգային բրիգադը։

«Մենք կարող ենք ինչ-որ բան ակնկալել հաջորդ շաբաթ»,- ասել է աղբյուրներից մեկը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիա է ժամանելու հունիսի 6-ին․ նա հաջորդ օրը Փարիզում բանակցություններ է անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ուկրաինայի  զինված ուժերին հրամանատարն էլ երկուշաբթի  հայտարարել էր, որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս ֆրանսիացի զինվորական հրահանգիչներին շուտով այցելել ուկրաինական ուսումնական կենտրոններ: