ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն  հայտարարություն է տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել 154 բանտարկյալների ներում շնորհելու մասին։ Այս տարի, ի տարբերություն  նախորդների, հրամանագրում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար դատապարտված անձինք։

«Վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների կալանավորումների անհանգստացնող աճ է գրանցվել: Հատկապես թիրախ են դարձել անկախ լրատվամիջոցների անդամները, ինչպիսիք են Abzas Media-ն, Toplum TV-ն, Kanal 11-ը և Kanal 13-ը, քաղաքական շարժումները, ինչպիսիք են III Republic Platform-ը, աշխատանքային իրավունքների խմբերը և այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը: Նրանցից շատերի խափանման միջոցը բազմիցս երկարացվել է։ Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք բանտարկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար, և ապահովել կալանավորների համար արժանապատիվ և անվտանգ պայմաններ, ներառյալ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավական ծառայություններից»,-ասվում է հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ ԵՄ-ն հատկապես մտահոգված է  Գուբադ Իբադօղլուի և Ալեսքեր Մամեդլիի առողջական վիճակով։

«Մենք կրկնում ենք մեր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ վերացնել պարոն Իբադօղլուի մուտքի արգելքը՝ նրան թույլ տալու շտապ օգնություն ստանալ»,- ասվում է հայտարարությունում:

ԵՄ-ն պնդում է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գլոբալ համաժողովը Ադրբեջանի համար հնարավորություն է վերահաստատելու իր հավատարմությունը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և պայմաններ ստեղծելու ազատ և անկախ քաղաքացիական հասարակության աշխատանքի համար: Այն  նաև համահունչ է Ադրբեջանի՝ որպես Արևելյան գործընկերության անդամի ստանձնած պարտավորություններին, ինչպես վերահաստատվել է Արևելյան գործընկերության 2021 թվականի դեկտեմբերի գագաթնաժողովի հռչակագրում։

«Եվրամիությունը հանձնառու է շարունակել իր երկխոսությունը Ադրբեջանի հետ մեր համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ ի շահ Ադրբեջանի բոլոր մարդկանց»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ապրիլին էլ Եվրախորհրդարանը  474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր  քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ-ի և այլ երկրների քաղաքացիներին։

Էմմա Չոբանյան