Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինայում «միակ օրինական իշխանությունը խորհրդարանն ու Ռադայի նախագահն են»

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «նախնական գնահատականով՝ Ուկրաինայի միակ օրինական իշխանությունը մնում են խորհրդարանը և Գերագույն ռադայի նախագահը»։ Այս մասին նա ասել է Տաշքենդ կատարած այցին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է Meduza-ն։

Նա ասել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը նախատեսում է լիազորությունների երկարաձգում, սակայն միայն Գերագույն Ռադայի, երկրի ղեկավարի լիազորությունների երկարաձգման մասին ոչինչ չկա։

««Ռազմական դրության մասին» ուկրաինական օրենքն ասում է, որ նախագահական ընտրություններ չեն անցկացվում ռազմական դրության ժամանակ։ Բայց դա չի նշանակում, որ լիազորությունները երկարացվում են։ Ընտրություններ չեն անցկացվում։ Ո՞վ է ասում՝ դրանք պետք է երկարացվեն։ Այդ մասին Սահմանադրության մեջ ոչինչ չկա։ Բայց կա Սահմանադրության 111-րդ հոդված, որտեղ ասվում է, որ այս դեպքում բարձրագույն իշխանության՝ փաստացի նախագահի լիազորությունները փոխանցվում են խորհրդարանի նախագահին։ Ավելին, ռազմական դրության պայմաններում խորհրդարանի լիազորություններն ընդլայնվում են։ Սա նախնական վերլուծությունն է։ Նախնական գնահատմամբ՝ միակ լեգիտիմ կառավարությունը մնում է խորհրդարանը և Ռադայի նախագահը»,- ասել է Պուտինը։

Մայիսի 24-ին էլ Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունն «ավարտվել է»։

Նա նաև հավելել էր, թե Ռուսաստանը չի հրաժարվել բանակցություններից, սակայն նախքան իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր ստորագրելը՝ Մոսկվան պետք է հասկանա, թե «ում հետ կարող է և պետք է գործ ունենա»։