Ձուն թանկացավ. գնանկումը կապված էր ներքին պայմանավորվածությունների հետ. «Փաստ»

Լուրեր

11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում ևս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել:

Նշենք, որ մայիսից հետո հավկիթի գների իջեցում էր արձանագրվել: Եթե վերջին երեք ամիսների ընթացքում ձու կարելի էր գնել 40, 45 և անգամ 35 դրամով, ապա վերջին շաբաթվա ընթացքում գները բարձրացել են ու հասել 55–70 դրամի:

Մեզ հետ զրույցում որոշ խանութների աշխատողներ վստահեցնում էին, որ իրենք էլ մատակարարներին հարցնում են, թե ինչու են թանկացնում հավկիթը: Նրանց պատասխանել են, թե իրականում մայիսին եղել է «գնանկում՝ կապված ներքին պայմանավորվածությունների հետ», այսինքն՝ արհեստական գնանկում:

Գների բարձրացման պատճառների վերաբերյալ առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ համարում, սակայն արդեն իսկ նման տատանումները մտահոգիչ են: Իսկ գուցե, ասենք, շաքարավազի գնի իջեցո՞ւմն էլ է «ներքին պայմանավորվածությունների արդյունք», ու առաջիկայում թռիչքաձև գնաճի ականատես լինե՞նք:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: