Մհեր Գրիգորյանը շուրջ կես մլն դոլարով «Արդշինբանկ»-ի պարտատոմսեր է գնել․ ինչ է հայտարարագրել փոխվարչապետը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի դեկտեմբերին 511 հազար 700 դոլարով ձեռք է բերել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոմսեր։ Մինչ այդ, հիշեցնենք, Գրիգորյանը «Արդշինբանկի» 1.000056 %-ի բաժնետերն էր։ Այս բաժնետոմսերը նա գնել էր 2017 թ-ին «Արինս Գրուպ» ՍՊԸ-ից և «Ռեգիոն ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ից, որոնք «Արդշինբանկի» 97․4 %-ի սեփականատերն էին։ 2022 թ-ին փոխվարչապետը վաճառել էր իր բաժնետոմսերը 502․3 մլն դրամով։

Փոխվարչապետն «Արդշինբանկում» նաև 2 ավանդ ունի՝ 525 հազար դոլար և 40 մլն դրամ։

Նրա գույքի եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի Գրիգորյանը նույնությամբ պահպանել է իր անշարժ գույքը․ նա Երևանի կենտրոնում ունի բնակարան և 2 ավտոտնակ, առանձնատուն և հողամաս Աշտարակում։ Չնայած 2 ավտոտնակների առկայությանը, Գրիգորյանն ավտոմեքենա չունի։
Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 4․6 մլն դրամ։ Ուշագրավ է, որ անկանխիկ գործարքների ջատագով կառավարության փոխվարչապետն առնվազն 5 տարի շարունակ 70 մլն դրամ կանխիկ է պահում։
2023 թ-ին Մ․ Գրիգորյանն ստացել է գրեթե 30 մլն դրամ եկամուտ, որից 24 մլն դրամը նրա աշխատավարձն է, ևս 327 հազար դրամ և 14․5 հազար դոլար «Արդշինբանկին» տրված փոխառությունների դիմաց տոկոս է։

Փոխվարչապետը 71 հազար եվրո նվեր է ընծայել։ Թե ում է նման նվեր մատուցել Մհեր Գրիգորյանը, հայտարարագրում չի նշվում։

Փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը, 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագիր դեռևս չի ներկայացրել։

Գրիգորյանների դուստրը՝ Եվա Գրիգորյանը, 2023 թ-ին նոր աշխատանքի է անցել՝ Կենտրոնական բանկում՝ որպես հասարակայնության հետ կապերի ծառայության մասնագետ։ Factor.am-ի տեղեկություններով նա հավակնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի պաշտոնին, որը տևական ժամանակ է՝ թափուր է։ 2022 թ-ի տարեվերջին Եվա Գրիգորյանը գնել է MERCEDES-BENZ մակնիշի նոր ավտոմեքենա։ Նրա եկամուտը միայն ԿԲ-ից ստացած աշխատավարձն է եղել՝ մոտ 2․7 մլն դրամ։

 

Գայանե Խաչատրյան