Սանահին կայարան բնակավայրի բնակիչներին տարհանում են․ ՆԳՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

ՀՀ ՆԳՆ-ն տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն է տարածել։

Ըստ այդմ՝

«Մայիսի 27-ի ժամը 7։30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։

Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):

Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ»։