Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել Ոստիկանության 7 բաժիններ, առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 160 անձանց հետ

Լուրեր

26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
26.06.2026 | 15:43
Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Այս պահի դրությամբ իրականացվել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 160 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ: Ուսումնասիրվում են նաև բռնություն, բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող գրառումները և մամուլի հրապարակումները։

Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ավելի ուշ, ըստ Ոստիկանությունից ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին Պաշտպանն անդրադարձել է բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում։

Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։

Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում նաև որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված` անհամաչափ ուժի կիրառումը։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։

Ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում արձանագրվել է, որ բազմաթիվ են առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց անձանց` իրենց նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու դեպքերը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք շարունակել են պահվել Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։

Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։ Միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցությամբ վարութային գործողությունների ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի` անկախ վերջինիս` փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրանալու հանգամանքից։

Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց։

Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։