Բորելը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կատարի Ռաֆահի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումը, որով Իսրայելին կոչ է արվում դադարեցնել հարձակումը Գազայում Ռաֆահի վրա, պետք է կատարվի, գրում է AFP-ն։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Ռաֆահին, քանի որ կառավարությունը մերժել է Արդարադատության միջազգային դատարանի՝ ուրբաթ կայացրած որոշումը: ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ կիրակի իսրայելական հարվածները հարավային Ռաֆահ քաղաքի մոտ փախստականների ճամբարին տասնյակ մարդկանց կյանք են խլել, մինչդեռ իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին:

«Մենք պետք է ոչ միայն հարգանք արտահայտենք, այլև պահանջենք դատարանի որոշման կատարումը։ Սա իսկապես երկընտրանք է, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը պարտադրել որոշման կատարումը»,- Բրյուսելում ասել է Բորելը։

ԵՄ արտաքին գործերի նախարարները բանակցություններ էին վարում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի իրենց գործընկերների հետ։

«Մենք կլսենք նրանց տեսլականն այն մասին՝ ինչպես աջակցել Պաղեստինին և պաղեստինյան իշխանություններին, ինչպես նաև աշխուժացնել քաղաքական գործընթացը»,- ասել է Բորելը:

Նա նաև նշել է, որ ԵՄ նախարարները կքննարկեն 2007 թվականին դադարեցված առաքելության վերսկսման հարցը։

Հիշեցնենք, որ առնվազն 35 մարդ է զոհվել նախօրեին Ռաֆահում տեղահանվածների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։