Ռաֆահում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածն առնվազն 35 կյանք է խլել, հիմնականում՝ կանայք և երեխաներ

Լուրեր

11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
Բոլորը

Առնվազն 35 մարդ է զոհվել նախօրեին Ռաֆահում տեղահանվածների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, գրում է CNN-ը։

Հարվածը հաջորդել է ՀԱՄԱՍ-ի կողմից Թել Ավիվի հրթիռակոծմանը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ութ հրթիռ է արձակվել Ռաֆահի շրջանից։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ը։

Գազայի իշխանությունները հայտարարում են, որ հարված է հասցվել տեղահանվածների ճամբարին, որը Իսրայելը սահմանել էր որպես «անվտանգ գոտի»: Իսրայելի Պաշտպանության բանակն էլ նշում է, որ հարվածել է տարածքում գտնվող զինյալներին, ինչի հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է տասնյակ ընտանիքների համար որպես ապաստարան ծառայող կոնտեյներում բռնկված հրդեհը, իսկ հարևանությամբ հարյուրավոր վրաններ են:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվածներն ու վիրավորները հիմնականում կանայք և երեխաներ են: Պաղեստինի ինքնավարության նախագահությունը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել:

ՀԱՄԱՍ-ը հարձակումն անվանել է «ջարդ» և հայտարարել, որ«պատասխանատվության կենթարկի ԱՄՆ վարչակազմին և նախագահ Ջո Բայդենին»: