Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը ԲԴԽ-ում կվերանայվի. ՍԴ-ի որոշումը

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Երեկ՝ մայիսի 24-ին, Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում՝ համաձայն որի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը ԲԴԽ-ում կվերանայվի:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցել է  դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցներին տված հարցազրույցից հետո: ԲԴԽ-ում գործը դռնփակ էր քննվել՝ չնայած դատավորի պնդումներին, որ նիստը դռնբաց անցկացվի:

Նիստի ընթացքում  խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից՝ առանց կարգապահական վարույթի վերաբերյալ նրա դիրքորոշումը լսելու,  իսկ երբ ԲԴԽ շենքի դիմաց գտնվող նրա փաստաբանները փորձել էին մուտք գործել շենք ու խորհրդի նիստում ներկայացնել դատավորի շահերը, կարգադրիչները հայտնել էին, թե նիստն ավարտվել է:

Իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումից հետո դատավորը դիմել էր սահմանադրական դատարան:

Որոշման մեջ Սահմանադրական դատարանն ընդգծել է,  որ դատական սանկցիայի կիրառումն ինքնին, ինչպես նաև սանկցիայի կիրառումից առաջ արտահայտվելու հնարավորության սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորված և պատճառաբանված լինի դատարանի կողմից, ինչն իրավունքի սահմանափակման իրավաչափության կանխորոշիչ նախապայման է:

 «Դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին. խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը»,- նշված է ՍԴ որոշման մեջ: Դրանում նաև արձանագրվում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառումը չպետք է հանգեցնի կողմերի մրցակցության, ըստ այդմ՝ նաև շահերի ներկայացվածության սկզբունքների լիակատար արգելափակման։ Դատարանը պետք է գործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող կողմի շահերի բավարար ներկայացվածությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար (օրինակ՝ կողմի ներկայացուցչին հրավիրելով կամ անհրաժեշտության դեպքում, երբ առանց կողմի ներկայացվածության անհնար է շարունակել դատաքննությունը, դատական նիստը հետաձգելով), իսկ դրա անհնարինության կամ գործադրված միջոցառումների ապարդյուն լինելու դեպքում՝ նոր միայն շարունակի գործի քննությունը՝ շահագրգիռ կողմի բացակայությամբ:

Անդրադառնալով ԲԴԽ-ում դատավորի նկատմամբ կարգապահական գործի քննությանը՝ ՍԴ-ն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։

« Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։ Համապատասխանաբար՝ կարգապահական վարույթում կողմի կարգավիճակում հանդես եկող դատավորը նույնպես պետք է առաջնորդվի իր մասնագիտական կարգավիճակի բարձր հեղինակությամբ՝ դրսևորելով իր սահմանադրաիրավական առաքելության ոգուն համահունչ վարքագիծ և ընդգծված հարգանք արդարադատության և այն իրականացնելու իրավասությամբ օժտված ատյանների նկատմամբ։ Նշվածը վերաբերելի է կարգապահական վարույթի ցանկացած փուլի և դատավարական ցանկացած գործողության իրականացմանը»,- գրված է ՍԴ որոշման մեջ:

Ըստ ՍԴ որոշմանէ Խորհրդի կողմից դատական սանկցիաների կիրառումը պետք է տեղ գտնի բացառապես ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ դատական վարույթներին առաջադրվող սահմանադրաիրավական և դատավարական սկզբունքների խստիվ պահպանմամբ։ Դատավորի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից պետք է մեկնաբանվի և կիրառվի իրավունքների սահմանափակման սահմանադրաիրավական չափանիշների խստիվ պահպանմամբ, ինչպես նաև պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը դատավորի դատավարական իրավունքների պաշտպանության համար՝ կողմերի հավասարության և դատավորի լսված լինելու իրավունքի ապահովման համատեքստում։

«Հաշվի առնելով «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառմամբ դատավորի համար առաջացող բացասական հետևանքների ինտենսիվությունը՝ Խորհրդի կողմից պետք է գործարկվեն համարժեք դատավարական լծակներ՝ կողմի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար: Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի երաշխավորումը պահանջում է, որ յուրաքանչյուր դեպքում՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման հարցին զուգահեռ, Խորհուրդը միջոցներ ձեռնարկի դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար՝ երաշխավորելով դատավորի ներկայացուցչի մասնակցությունը կարգապահական վարույթին, և նույնիսկ նման հնարավորության բացակայության պայմաններում առնվազն ապահովի, որ կողմի դիրքորոշումները, եթե հնարավոր չէ նրա մասնակցությունը վարույթին, ներկայացվեն առնվազն գրավոր կերպով»,- ասված է որոշման մեջ:

Վերոնշյալ սկզբունքները Դավիթ Հարությունյանի գործի լույսի ներքո դիտարկելու շրջանակներում՝  Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է վերջինիս ներկայացուցիչների բացակայության պայմաններում, և դատավորի՝ դատական նիստերի դահլիճից հեռացվելուց շուրջ 20 րոպե անց  գործի դատաքննությունն ավարտվել է։ Այսինքն՝ Խորհրդի կողմից իրականացված վարույթում իր դատական լիազորությունների գործադրման և որոշումների իրավաչափության նկատմամբ հարգանքով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է, որ դիմողի կողմից իր լսված լինելու իրավունքի իրացման առնչությամբ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով՝ առանց նիստին անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով մասնակցելու՝ իր հեռացման և դատաքննության ավարտի՝ իր կողմից գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար ոչ ողջամիտ, եթե ոչ անհնարինությունը սահմանագծող, սեղմ ժամկետի պատճառով։

«Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման: Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար: Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշել է

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ»  ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը

2․ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համա

3․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:

4․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Որոշման մանրամասներն՝ այստեղ 

 

Արաքս Մամուլյան