Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը
Քաղաքականություն
24.05.2024 | 16:54Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Հայաստանի անունից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։