Կիրանցում որքան գույք ու տարածք է անցել Ադրբեջանին՝ ըստ վարչական ղեկավարի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ադրբեջանցի սահմանապահներն արդեն եկել և ծառայություն են իրականացնում, երբեք չէինք պատկերացնի, որ նման իրավիճակ կլինի»,- Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը։

Նրա խոսքով՝ նոր ու մի քիչ էլ անսովոր իրավիճակը գյուղում շատերի համար է խորթ, իսկ սահմանազատման արդյունքները կիրանցեցիների սրտով չեն, դժվարությամբ են հարմարվում նոր իրավիճակին։

Կիրանցի վարչական ղեկավարը ներկայացրեց, թե սահմանազատման հետևանքով ինչ գույք ու տարածքներ են անցել Ադրբեջանին։ Ըստ Կամո Շահինյանի՝ սեփականաշնորհված 57 տարածք է անցել ադրբեջանական կողմին։

«Ադրբեջանական կողմին է անցել 2 բնակելի կառուցապատված շինություն, ավտոնորոգման կետ, 3 խանութ, 1 ավտոլվացման կետ, 2 այլ շինություն, որոնցից մեկը խանութ է, մյուսը՝ բիստրո, որը, սակայն, չէր գործում»,- մանրամասնեց նա։

Նշենք, որ երեկ Կիրանց գյուղի բնակիչներից ոմանք փորձել են ոչնչացնել իրենց այն գույքը, որը պետք է անցնի Ադրբեջանին: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ տեսանյութերից մեկում երևում էր, որ կիրանցեցիներից մեկը փորձում է հրկիզել հողամասի այն հատվածը, որը սահմանազատման հետևանքով պետք է անցնի ադրբեջանական կողմին։

Հրապարակված մեկ այլ տեսանյութում է երևում էր, որ գյուղացիներից մեկն ապամոնտաժում է իր շինությունը։

Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ գույքին վերաբերող հարցերն իրեն չեն առնչվում, որոշումը սեփականատերերինն է, փոխհատուցման հարցով էլ կիրանցեցիներն ու կառավարությունն են բանակցում։

«Արդեն ուշ է տնից դուրս չգալու համար։ Մենք դուրս չենք գալիս, բայց հանում են։ Սահմանազատում է եղել, սահմանազատված գծի մեջ կան տներ, հո ադրբեջանցու հետ չե՞նք ապրելու, ուզած-չուզած պետք է դուրս գանք»,- նշեց Շահինյանը։

Անդրադառնալով նորակառույց դպրոցի խնդրին՝ նա շեշտեց, որ այն վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել՝ հաշվի առնելով անվտանգային խնդիրները։

Արդեն մի քանի օր է՝ սկսվել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ չնայած անձրևին՝ շինարարներն աշխատում են նոր ճանապարհի կառուցումն արագորեն ավարտին հասցնել։

Հավելենք, որ այսօր ԱԱԾ-ն հայտնել էր, որ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թ. հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել ու ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրեմլի, Բերքաբեր-Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը:

Ավելի վաղ Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976 թվականի քարտեզով չեն մնում ՀՀ տարածքում։ ԱԽ քարտուղարը հստակեցրել էր, որ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որն այս պահին չի աշխատում, ինչպես նաև մեկ ավտոտնակ։

Մանյա Պողոսյան