Հայաստանը և Պաղեստինը դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն
Քաղաքականություն
28.09.2024 | 11:06Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։