ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը միակողմանի զիջո՞ւմ, թե խաղաղության գործընթաց․ ինչ է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
03.04.2026 | 10:24
50 հազարական դրամ ընտրակաշառք՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար․ ՀԿԿ-ն 62 անձ է ձերբակալել ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
Բոլորը

Մայիսի 9-ից Երևանում ընդդիմադիր շարժմանը ակցիաների մեկնարկից երկու շաբաթ անց չի հաջողվել հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այդ պահանջը հնչեցրել էր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ընդդիմադիր հարթակից։ Նրա շուրջ համախմբված ուժերից ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր ասաց, թե Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը կախված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման արդյունքներից։ Սեյրան Օհանյանն ասաց՝ նախապատրաստական աշխատանքներ են տանում, և եթե այն հասունանա, իրենք կիրականացնեն։

Ընդդիմադիր շարժումը չի հաջողել նաև սահմանազատման պրոցեսը կասեցնելու հարցում, որը նրանք ապօրինի են որակում՝ պնդելով, թե Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Այս ընթացքում ընդդիմության շարքերից տարբեր առաջարկներ են հնչել որպես սահմանազատման սկզբունք՝ ապօրինի է որակվել սահմանազատման հարցում Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը, առաջարկվել է պրոցեսն անել 93-94 թվականի հրադադարի գծով, կամ հիմք ընդունել 88-90 թվականի քարտեզը, հիմք ընդունել 1926 թվականի քարտեզը, առաջնորդվել «զինվորը որտեղ կարող է կանգնել, դա է սահմանը» սկզբունքով և այլն։

Փաշինյանը էլ երեկ ԱԺ-ում առաջին անգամ ցուցադրեց 1976 թվականի քարտեզը, որով Տավուշի մարզում արվում է սահմանազատումը։ Նա ասաց՝ այդ քարտեզների հիման վրա վերարտադրել են Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը։ Վարչապետը հերքում է ընդդիմության մեղադրանքները, թե սա միակողմանի զիջում է, պնդելով, թե պետական սահմանի ֆիքսումը չի կարող զիջում լինել։ Ինչ է կատարվում հիմա Տավուշ-Ղազախ սահմանին, սա միակողմանի՞ պրոցես է, ո՞րն է այլընտրանքը, և արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը կհեռացվի։

Factor TV-ի տաղավարում հրավիրված բանավեճին մասնակցում են Ռոբերտ Ղևոնդյանը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ փոխնախագահ, Լիլիթ Դալլաքյանը՝ քաղաքագետ, Գարեգին Միսկարյանը՝ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն, Էդգար Վարդանյանը՝ քաղաքագետ։