Ինովացիոն լուծումներ, եվրոպական սերտիֆիկացում. ներկայացվել է «Իննոթեկ» նոր ապրանքանիշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Շուրջ 18 տարի Հայաստանում գործունեություն ծավալող «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը ներկայանում է նոր ապրանքանիշով։ «Իննոթեկ»-ը սպառողներին առաջարկում է մրցակցային, բարձրորակ արտադրանք, ժամանակակից պահանջներին համապատասխանող առաջատար լուծումներ և նորարարական թվային հնարավորություններ։ Ընկերությունը մասնագիտացած է բարձրորակ չոր շաղախների, սալիկի սոսինձների արտադրության և համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների շինարարական գործիքների ներմուծման մեջ։ Ապրանքանիշի ներկայացմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև 25,000 քառակուսի մետր մակերեսով գործարանի բացումը։

«Իննոթեկ» ընկերության տեսլականի հիմքում ընկած է համոզմունքը, որ շինարարության ոլորտում լավագույն արդյունքի գրավականը բարձրորակ շինանյութն ու պրոֆեսիոնալ վարպետներն են։ Այդ պատճառով «Իննոթեկ»-ն իր վարպետներին ոչ միայն ապահովում է անհրաժեշտ գործիքներով և որակյալ շինանյութով, այլև մասնագիտական խորհրդատվությամբ և վերապատրաստումներով։

Որակի վերահսկման ժամանակակից տեխնոլոգիաները, լոգիստիկ ինովացիոն լուծումները հնարավորություն են տալիս շինարարին առավել արդյունավետ օգտագործել հումքը և խնայել ոչ միայն ժամանակ, այլև գումար։

«Իննոթեկ էկո» գործարանը հագեցած է արևային կայաններով, զտիչ սարքավորումներով, ջրի հավաքման և վերօգտագործման համակարգերով, թափոնների վերամշակման տեխնոլոգիաներով և արտադրանքի որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր սարքավորումներով։

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության հետ սերտ համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը․ գործարանի բացմանը կնքված հուշագիրը բարձր մակարդակի գործակցության լավագույն դրսևորումն է։

«Իննոթեկ» ապրանքանիշի ստեղծման հիմքում միջազգային համագործակցություններն են՝ Գերմանիա, Լեհաստան, Բելառուս, Ռուսաստան, Վրաստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իտալիա, Ավստրիա, Սլովենիա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան