Նորվեգիան մայիսի 29-ից արգելել է ՌԴ-ից զբոսաշրջիկների մուտքը երկիր

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նորվեգիան երկիր ՌԴ քաղաքացիների մուտքի լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել։ Մայիսի 29-ից զբոսաշրջության կամ «ոչ առաջնային» նպատակներով սկանդինավյան երկիր մեկնող ռուսների մուտքը կարգելվի։ Բացառություն կարող է արվել Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք մեկնում են կա՛մ Նորվեգիայում, կա՛մ Շենգենյան գոտում մերձավոր հարազատների մոտ աշխատելու և սովորելու նպատակով, գրում է Current time-ը։

Նորվեգիայի կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է ինչպես Նորվեգիայի կողմից մինչև 2022 թվականի գարունը տրված վիզա ունեցող քաղաքացիներին, այնպես էլ Շենգենյան այլ երկրների կողմից տրված վիզա ունեցողներին։

Նորվեգիան ռուսաստանցիների մուտքը սահմանափակել է Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո և գործնականում դադարեցրել տուրիստական ​​վիզաներ տրամադրել։

Ավելի վաղ Արևմտյան Նորվեգիայում ոստիկանության անվտանգության ծառայության ղեկավար Թորգիլս Լյուտրոն NRK-ին տված հարցազրույցում ասել էր, որ տարածաշրջանում աշխատում են ռուսական հետախուզական գործակալներ։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը, հնարավոր է, դիվերսիա է նախապատրաստում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ։

Արևմտյան Նորվեգիայում է գտնվում Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ ռազմածովային բազան՝ Հոկոնսվերնը, ինչպես նաև նավթի ու գազի կարևոր օբյեկտներ, էլեկտրակայաններ և էլեկտրաէներգիայի հետ կապված այլ օբյեկտներ: