Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել. այն 40 տոկոսից էլ ցածր է. նոր հարցում

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել․ այն 40 տոկոսից էլ ցածր է՝ մարտի 31-ին կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությանը հանրային աջակցության նվազմանը զուգահեռ։ Այս մասին վկայում են վերջին հարցման տվյալները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անկարայում գործող MetroPoll ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը» ամենամսյա հարցման ապրիլի արդյունքները, որոնք ներկայացնում են թուրք քաղաքական գործիչների հավանության վարկանիշը։ Հարցումն անցկացվել է ապրիլի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ 28 շրջաններում 2,235 քաղաքացու մասնակցությամբ։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը, որի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002 թվականից կառավարում է Թուրքիան, հարցվածներին ներկայացված յոթ քաղաքական գործիչների շրջանում երրորդ տեղում է՝ վայելելով ընդամենը 38,3 տոկոս աջակցություն։

Հարցվածների 53,4 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Էրդողանի գործունեությանը, որը 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է ևս մեկ ժամկետով։ Շատերն Էրդողանի ժողովրդականության անկումը կապում են երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի հետ, որտեղ գնաճը կազմում է շուրջ 70 տոկոս, ինչը թուրքերի համար դժվարացնում է նույնիսկ իրենց հիմնական կարիքները բավարարումը։

Ցուցակի առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP), որը մարտի 31-ին կայացած տեղական ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է իշխող ԱԶԿ-ի քաղաքապետի թեկնածուին։ Յավաշն ունի 65,8 տոկոս հավանության վարկանիշ, որն ամենաբարձրն է մինչ այժմ նրա արձանագրած արդյունքներից։

Նրան հաջորդում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նույնպես CHP-ից է և քաղաքապետ է ընտրվել երկրորդ ժամկետով։ Իմամօղլուի հավանության վարկանիշը կազմում է 52,8 տոկոս։ Երկու քաղաքապետերը համարվում են նախագահ Էրդողանի ամենաուժեղ մրցակիցները։

CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելի վարկանիշը 36,2 տոկոս է։ Նրան հաջորդում է իսլամիստական ​​«Նոր բարեկեցություն» կուսակցության ղեկավար Ֆաթիհ Էրբաքանը, որն ունի 33 տոկոսի աջակցություն:  Նա դաշնակցում էր ԱԶԿ-ի հետ 2023 թվականի մայիսին կայացած համընդհանուր ընտրություններում, սակայն հետագայում բաժանվեց իշխող ուժից և այս տարվա մարտի 31-ի տեղական ընտրություններում առաջադրեց իր թեկնածուներին։ Կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում երրորդ ամենահաջողակ կուսակցությունը դարձավ՝ ԱԶԿ-ից գրավելով որոշ մունիցիպալիտետներ։

Էրդողանի դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին ունի 25 տոկոս հավանության վարկանիշ, իսկ ազգայնական İYİ (Լավ) կուսակցության նախկին առաջնորդ Մերալ Աքշեները ցուցակի վերջին տեղում է՝ 9 տոկոս վարկանիշով։ Աքշեները կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացավ այն բանից հետո, երբ  ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեց՝ ստանալով 3,7 տոկոս ձայն։

Էմմա Չոբանյան