«ՔՊ-ից բացի բոլոր մյուս ուժերի խնդիրն է ավագանու ընտրություններում նվազագույն շեմն անցնելը»․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը «Քաղաքացիական պայմանագրին» հաղթելու հույս ունեն։

«Ընտրությունների մասնակցող մնացյալ քաղաքական ուժերն իհարկե առավելագույն խնդիր կդիտարկեն նվազագույն շեմն անցնելը և, ընդհանրապես, դա էլ կդիտարկեն որպես ստուգարք պառլամենտական ընտրություններից առաջ հասկանալու համար, թե ինչ շանսեր ունեն»,- ասում է Հակոբ Բադալյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, քաղաքական ուժերի քաղաքապետի թեկնածուների կերպարն էլ ցույց է տալիս, որ նրանք չեն կարող մեծ հավակնություններ ունենալ։

«Էդ մարդիկ կարգավիճակով լինելով քաղաքական գործիչ, մեծ հաշվով նրանցից շատ քչերը կամ ոչ մեկը քաղաքականություն չի ստեղծել, չի ձևավորել, էդ մարդիկ եղած դաշտում հարմարվել են, ինչ-որ դերակատարում են ստացել»,- պարզաբանում է նա։

Նա նկատում է, որ ավագանու ընտրությունները կլինեն Հայաստանի պատմության մեջ առաջինը, որտեղ իշխանությունը ընտրակաշառք չի բաժանի և վարչական ճնշումներ չի գործադրի ընտրողների վրա։ Բայց դա չի խանգարի, որ ընտրողների մասնակցությունը լինի բարձր։ Մյուս կողմից՝ հարցն այն է, թե ընտրողներին ինչ կառաջարկեն մասնակցող քաղաքական ուժերը․ «Կլինի՞ առաջարկ՝ կլինի մասնակցություն, չի լինի դա՝ ես չեմ կարծում, որ ինքնին հեղափոխության հանգամանքը մեծ փոփոխություն կբերի մասնակցության առումով»։

Բադալյանը նկատում է, որ լինելով խորհրդարանական երկիր, Հայաստանում շատ բան դեռ որոշում են լիդերները։ «Հիմա մենք, ըստ էության, մեկ լիդերի իրավիճակում ենք, ամեն ինչ թե՛ լավ, թե՛ ռիսկային, թե՛ բացասական էֆեկտների իմաստով Նիկոլ Փաշինյանի ուսերին է և էդ տեսանկյունից մենք էս փուլում պառլամենտական երկիր չենք»,- արձանագրում է նա։

Այս իմաստով, ըստ նրա, Հայաստանը հետաքրքիր փուլում է՝ հասարակությունը տեր կկանգնի՞ հեղափոխության արժեքներին, թե՞ Փաշինյանին կհամարի Աստված կամ թույլ կտա դառնալ բռնապետ։ Ինքը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հակված չէ լինելու դրանցից որևէ մեկը․ «Նա ազդակը հղել է շատ հստակ՝ ինձ մի հավատացեք, այսինքն, դա ի՞նչ է նշանակում, ինձ մի հավատացեք, կարող ենք մեկնաբանել, որ ամեն ինչ ես չեմ անելու ձեր փոխարեն, մյուս կողմից՝ ինձ մի հավատացեք և մի դարձրեք Աստված կամ դիկտատոր։ Որովհետև ինձ հավատալով և էդ ամեն ինչը անելով սկսելու եք ինձ հայհոյել, ինձ դա պետք չի»։

Քաղաքական մեկնաբանը նկատում է, որ օբյեկտիվորեն ոչ մի իշխանություն հակված չէ հասարակությանը թույլ տալ շատ խառնվելու իր գործերին, համենայնդեպս վերջին 20 տարում այդպես է եղել։ Հենց հասարակության անտարբերությունն էլ պատճառ էր դառնում, որ նախագահները դառնան թագավոր։ «Մեր հասարակության ներսում կա էսպիսի ենթագիտակցական ընկալում, էդ անձը բերում հասցվում է կամ թագավորի, կամ դիկտատորի, կամ Աստծո մակարդակի»,- վստահեցնում է Հակոբ Բադալյանը։

Նա նկատում է, որ խորհրդարանական համակարգը լավագույն լուծումն է անցյալի ընկալումներին չվերադառնալու համար։ Դա կփոխի մարդկանց քաղաքական մտածողությունը և ոչ մի առաջնորդի թույլ չի տա մտածել կառավարման նախագահական համակարգին վերադառնալու մասին։

Մհեր Արշակյան