ՄԱԿ-ի ԱԽ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի և արտգործնախարարի հիշատակը
Քաղաքականություն
20.05.2024 | 19:54ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նրանց նրանց ուղեկցողների հիշատակը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը Ռուսաստանի, Չինաստանի և Ալժիրի խնդրանքով լռություն րոպե է հայտարարել։ Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջան կատարած այցից վերադարձող պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կատարում է Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները։
Զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում։