Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. Mehr

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջան կատարած այցից  վերադարձող պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
«Իրանի նախագահը և նրան ուղեկցողները մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով։ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեր երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսին, զոհվածների թվում է նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Նախագահից և արտգործնախարարից բացի, ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։
Ռաիսիի և ողջ պատվիրակության մահվան մասին տեղեկությունը հաստատել է Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։
Ավելի վաղ Press TV-ն, վկայակոչելով իրանական Կարմիր մահիկը, հայտնել էր, որ կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել, իսկ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել կիրակի կեսօրին։ Նախնական տվյալներով՝ այն կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վերզեգանի շրջանում։
Դեպքի վայր են ուղարկվել զինված ուժերի, ոստիկանության և Իրանի Կարմիր մահիկի միության ներկայացուցիչներ, սակայն փրկարարական աշխատանքները լրջորեն բարդացել են եղանակային պայմանների և տեղանքի պատճառով։