ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից զենք վաճառողներ Ռաֆայել Ղազարյանի, Աշոտ Մկրտիչևի, Ալեքսեյ Բուդնևի դեմ

Լուրեր

11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների և երեք ռուսական կազմակերպությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի վաճառքը դյուրացնելու համար, հայտնում է VOA-ն։

«Այս գործողությունը նպաստում է ԱՄՆ կառավարության նպատակներին՝ արգելելու և բացահայտելու ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի փոխանցումը և հիմնված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության կողմից սահմանված պատժամիջոցների վրա՝ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների փոխանցման, ներառյալ՝ ԿԺԴՀ-ում արտադրված զենքի, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ բալիստիկ հրթիռների փոխանցման և փորձարկման հետ կապված»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան իսկապես ուժեղացրել են իրենց ռազմական համագործակցությունը վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ԿԺԴՀ-ն Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ և զինամթերք է մատակարարել՝ ռազմական տեխնոլոգիաների դիմաց:

«Այսօրվա գործողություններն արտացոլում են Ռուսաստանի հետ Հյուսիսային Կորեայի խորացող ռազմական համագործակցությունը խափանելու մեր հանձնառությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր ձգտում են նպաստել զենքի և այլ նյութերի մատակարարմանը, որոնք Ռուսաստանին հնարավորություն կտան պատերազմ սկսել»,- ասել է ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը:

2023 թվականի մարտին OFAC-ը Աշոտ Մկրտիչևին ներառել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի գործարքներին նպաստելու անձանց ցուցակում։ Նույն թվականի օգոստոսին OFAC-ը ցուցակում ներառել է ևս երեք ընկերություն, ներառյալ՝ «Վերուս» ՍՊԸ-ն՝ ռուսական ընկերություն, որը կապված էր Մկրտիչևի ցանցի հետ, որը նա օգտագործում էր պատժամիջոցներից խուսափելու համար: 2023 թվականի ընթացքում «Վերուս» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Ղազարյանը Մկրտիչևի հետ աշխատել է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի հետ զենքի գործարքների ուղղությամբ։

Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերին Ղազարյանը Մկրտիչևի հետ համակարգել է ականանետեր և զինամթերք մատակարարելու առևտրային առաջարկները։ Ղազարյանն օգտագործել է նաև ռուսական «Տրանս Կապիտալ» ընկերությունը՝ հյուսիսկորեական զենքի վաճառողին ինքնաթիռի բաղադրիչների մատակարարումն ու առաքումը հեշտացնելու համար։ Բացի այդ, Ղազարյանը ռուսական «Ռաֆորտ» ՍՊՍԸ-ի սեփականատերն է։

2023 թվականի մարտին Ալեքսեյ Բուդնևը հեշտացրել է ռազմական կապի սարքավորումների մատակարարումը Ռուսաստան, որն արտադրվել է Հյուսիսային Կորեայում և նախատեսված է Ռուսաստանի զինված ուժերի համար։ Բուդնևը ռուսական «Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է:

Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մկրտիչևը, Ալեքսեյ Բուդնևը և վերը թվարկված ընկերությունները ենթարկվում են պատժամիջոցների՝ Հյուսիսային Կորեա զենքի կամ հարակից նյութերի ուղղակի կամ անուղղակի ներմուծման, արտահանման կամ վերաարտահանման համար։