Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում

Լուրեր

11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
Բոլորը

Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ իրականացրած անձի դեմ՝ դիտավորյալ սպանության փորձ հոդվածով, հայտնում է Dennik N-ը։

71-ամյա գրող Յուրայ Ցինտուլիին սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

«Այն, որ կրակողը գործել է վրեժխնդրությունից դրդված և սահմանադրական պաշտոնյայի, այսինքն՝ պաշտպանված անձի նկատմամբ, կլինի ծանրացուցիչ հանգամանք, որը կարող է որոշել նրա վերջնական պատիժը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տղամարդը ներկայում Նիտրա նահանգի քրեական ազգային գործակալության բանտախցում է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում, որը գտնվում է Սլովակիայի կենտրոնական հատվածում: Ականատեսների փոխանցմամբ՝ Սլովակիայի վարչապետը կառավարության արտագնա նիստից հետո մոտեցել է տեղի բնակիչներին, որից հետո կրակոցներ են հնչել: Standard պարբերականը հայտնել էր, որ քաղաքական գործիչը վիրավորվել է որովայնի, ձեռքի և ոտքի շրջաններում: Ֆիցոյին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաք, որտեղ նա վիրահատվել է։

Վարչապետի ուղղությամբ կրակած տղամարդը տեղում ձերբակալվել է: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարցաքննվել է նաև նրա կինը։ Ձերբակալվածի որդին aktuality.sk-ին պատմել է, որ հայրը զենք կրելու օրինական իրավունք է ունեցել։