Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար

Լուրեր

27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
Բոլորը

Եվրահանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել ամերիկյան Meta կորպորացիայի դեմ՝ երեխաների և դեռահասների պաշտպանության համար ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բրյուսելում ընկերությանը կասկածում են Թվային ծառայությունների եվրոպական ակտը (DAS) խախտելու մեջ, որը հատուկ պարտավորություններ է սահմանում ընկերությունների համար՝ պաշտպանելու անչափահաս օգտատերերին, հաղորդել է եվրոպական գերատեսչությունը։

Բրյուսելը կասկածում է, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերը, որոնք պատկանում են Meta-ին, և դրանցում ներդրված ալգորիթմները կարող են նպաստել երեխաների մոտ կախվածություն առաջացնող վարքագծի զարգացմանը, նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Նա մատնանշել է, այսպես կոչված, «նապաստակի բնի էֆեկտի» առաջացումը, որի դեպքում օգտատերը, մի քանի էջից մյուսը տեղափոխվելով, կորցնում է սկզբնական նպատակը և ժամանակի զգացողությունը։

Ի թիվս այլ բաների՝ կուսումնասիրվեն այն միջոցները, որոնք Meta-ն ձեռնարկում է օգտատերերի տարիքը ստուգելու համար՝ երեխաներին ոչ պատշաճ բովանդակությունից պաշտպանելու համար: Ամերիկյան կորպորացիան, ըստ երևույթին, բավարար միջոցներ չի ձեռնարկում՝ «նվազագույնի հասցնելու երիտասարդ եվրոպացիների ֆիզիկական և մտավոր առողջության վրա բացասական ազդեցությունների ռիսկը Facebook և Instagram հարթակներում», ասել է ներքին շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Թիերի Բրետոնը: