ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երկու եղբայրներ, որոնք ավարտել են Մասաչուսեթսի հեղինակավոր տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), ԱՄՆ-ում մեղադրվում են ընդամենը 12 վայրկյանում 25 միլիոն դոլար արժողությամբ Ethereum կրիպտոարժույթ գողանալու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

24-ամյա Անտոն Պերե-Բուենոն և 28-ամյա Ջեյմս Պերե-Բուենոն մեղադրվում են խարդախության և փողերի լվացման մեջ:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կողոպուտն իր տեսակի մեջ առաջինն է: Դատախազներն ասում են, որ եղբայրները գողությունը կատարել են 2023 թվականի ապրիլին։

«Եղբայրները գողացել են 25 միլիոն դոլար՝ Ethereum կրիպտոարժույթով, տեխնոլոգիապես բարդ, առաջադեմ սխեմայի միջոցով, որը նրանք մշակել են ամիսների ընթացքում և իրականացրել մի քանի վայրկյանում»,- ասել է գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն:

Ըստ դատախազների՝ եղբայրներն «օգտագործել են մասնագիտական հմտություններ, որոնք սովորել են աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում»։

Նրանք, իբր, խաբեությամբ մուտք են գործել համակարգում առկա գործարքներ, այնուհետև գաղտնալսել դրանց մասնակիցներին և ձեռք բերել իրենց զոհերի կրիպտոարժույթը: