Մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը

Լուրեր

11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
Բոլորը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը՝ 2024թ. հուլիսին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում երկու երկրների կողմից ներկայացվելիք կամավոր ազգային զեկույցների նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Թվինինգ ծրագրի մեկնարկային աշխատաժողովին Հայաստանի և Նեպալի պատվիրակությունները ներկայացրել են իրենց երկրների կողմից մշակվող կամավոր ազգային զեկույցների հիմնական առանձնահատկությունները, մոտեցումները, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված հիմնական ձեռբերումներն ու մարտահրավերները։

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման գործում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նեպալի՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներին և խոցելիություններին` համաշխարհային տնտեսությանն ինտեգրման և կլիմայի փոփոխության ազդեցության ոլորտներում։

Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրի շրջանակներում նախատեսված են այցելություններ և հանդիպումներ ՀՀ շահագրգիռ գերատեսչություններում` ծանոթանալու ՀՀ ոլորտային ռազմավարություններին և ծրագրերին, ճանաչողական այցեր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններ, գիտակրթական կենտրոններ, ինչպես նաև դաշտային ճանաչողական այցեր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող ենթակառուցվածքային և բնապահպանական ծրագրերին ծանոթանալու համար։

Ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Նեպալի պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ տնտեսական, զբոսաշրջության և մշակույթի ու գիտության ոլորտներում համագործակցության հեռանկարները: