Երևանը ՎԶԵԲ-ի հետ կշարունակի համագործակցությունը նոր ուղղություններով

Լուրեր

07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է այս օրերին Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ, քննարկել համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Բարձր գնահատելով ՎԶԵԲ հետ երկարատև ու արդյունավետ գործընկերությունը քաղաքային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում՝ Սուրեն Գրիգորյանն ընդգծել է, որ Կառավարության հետ համաձայնագրերով ՎԶԵԲ-ի կողմից ներդրումներ են իրականացվում մետրոյի արդիականացման, էներգախնայողության և քաղաքային լուսավորության, հանրային փոխադրամիջոցների բնագավառներում: Մասնավորապես, համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ մայրաքաղաքի ավտոբուսային շարժակազմը համալրել 87 արդիական և «կանաչ» ավտոբուսներով:

«Հաշվի առնելով Երևանում տրանսպորտային բարեփոխումների ծավալուն և հեռանկարային օրակարգը՝ ներկայումս նախագծվում է Երևանի էլեկտրական շարժունակության ծրագիրը. 250 էլեկտրական ավտոբուսների ձեռք բերում, լիցքավորման կայանների կառուցում և առնչվող այլ աշխատանքներ: Ծրագիրն ունի կլիմայական լուրջ բաղադրիչ: Ծրագրի առնչությամբ ակտիվ քննարկումներ ենք տանում միջազգային գործընկերների հետ: Պատրաստակամ ենք այս ծրագրի շրջանակում գործակցել նաև ՎԶԵԲ հետ»,-ընդգծել է Սուրեն Գրիգորյանը, հավելելով, որ այս օրերին Երևանն առաջին անգամ հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովը և ներդրումային համաժողովը, որի կազմակերպման գործում իր ներդրումն ունի նաև նախկին փոխվարչապետ և ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ինֆրա-Եվրասիա» ՎԶԵԲ կայուն ենթակառուցվածքի խմբի տնօրեն Եկատերինա Միրոշնիկը, կարևորելով ծրագրերի
առաջնահերթությունները, ընդգծել է փոխգործակցության շարունակականության ապահովումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: