ՀՀ-ի և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասը մայիսի 13-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել գործակալության՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի, կառուցվածքը, լիազորություններն ու կատարած աշխատանքները: Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ գործակալությունն ակտիվորեն համագործակցում է մի շարք տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով վերջիններիս հետ իրականացված և ընթացիկ փուլում գտնվող ծրագրերը:

«Անդրիաս Պուլոկասն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ընդգծել երկու երկրների նմանությունները՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արձանագրած ձեռքբերումների իմաստով: Դեսպանը ևս կարևորել է այս իրավունքի դերը բոլոր ոլորտներում՝ նկատելով, որ աշխարհը շարժվում է ավելի մեծ թվով տվյալներ մշակելու ուղով, ուստի դրանց պաշտպանության կարևորությունն օրեցօր մեծանում է:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները և պայմանավորվել, որ կկազմակերպեն Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: