Իսրայելն իր դիվանագետներին աստիճանաբար վերադարձնում է Թուրքիա

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը  այս ամսվա սկզբից սկսել է իր դիվանագետներին հետ ուղարկել Թուրքիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով նրանց հետ կանչելուց կես տարի անց։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իսրայելական աղբյուրները:

Թեև երկու երկրներն անցյալ տարի կարգավորել էին հարաբերությունները և դեսպաններ փոխանակել, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումն Իսրայելի վրա խզում առաջացրեց երկկողմ հարաբերություններում։ Թուրքիան ի սկզբանե բավական զուսպ էր արտահայտվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության հասցեին, ինչպես նաև դատապարտում էր ՀԱՄԱՍ-ի հարձակումները խաղաղ բնակչության վրա:  Սակայն այս կեցվածքը ժամանակի ընթացքում փոխվեց Գազայի հատվածում «տառապանքների աճին զուգահեռ»: Թուրքիան առաջին անգամ իր դեսպանին հետ էր կանչել նոյեմբերին խորհրդակցությունների համար։

Մարտին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում զգալի կորուստներ կրելուց հետո թուրքական կառավարությունն ակտիվացրել է Իսրայելի հասցեին քննադատությունը և մի շարք քայլեր ձեռնարկել Նեթանյահուի կառավարության դեմ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ պարբերաբար կոշտ հայտարարություններ է հնչեցնում Նեթանյահուի հասցեին՝ նրան նույնիսկ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։ Կիրակի օրն էլ  Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Էրդողանին անվանել էր «բռնակալ, հրահրող և ստախոս»։

Իսրայելական աղբյուրը նշել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելում Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը չի կրճատվել։ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը և Երուսաղեմում հյուպատոսությունը բաց են մնացել, և միայն դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար։

«Այնպես որ, չնայած երկկողմ հարաբերությունները շատ լարված են, մենք կփորձենք անել առավելագույնը՝ հնարավոր ռիսկերը հաշվի առնելով։ Ուստի՝ դիվանագետների վերադարձը կլինի աստիճանական և զգուշավոր»,-ասել է աղբյուրը։

Լրատվամիջոցը այս հարցով մեկնաբանություն է խնդրել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք՝ Թուրքիայի առևտրի նախարարությունը մայիսի 2-ին հայտարարել էր, որ Անկարան դադարեցնում է ամբողջ արտահանումն ու ներմուծումը Իսրայել։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ, և որ Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների:

«Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան։ Այլևս չէինք կարող համբերել, մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- հայտարարել  էր Էրդողանը։ Նա նաև նշել էր, որ Թուրքիան կփորձի առևտրային բոյկոտի միջոցով «ստիպել Իսրայելին համաձայնել հրադադարի» և ավելացնել Գազային մարդասիրական օգնությունը:

Այնուհետև իսրայելական ԶԼՄ-ն ու երկրի ԱԳ նախարարը հայտնել էին, որ Թուրքիան որոշ սահմափակումներ թուլացրել է, սակայն պաշտոնական Անկարան դա հերքում է։

Էմմա Չոբանյան